ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Իմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին

Սպորտ

Հայաստանի գավաթիր դառնալուց հետո պարգեւատրման արարողության ժամանակ Վարդան Մինասյանը եւ Արթուր Մկրտչյանը հրաժարվեցին ստանալ իրենց մեդալները, նաեւ չսեղմեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ձեռքը: Այս միջադեպը մեծ արձագանք ունեցավ մամուլում:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է այս միջադեպին.

«Ակումբը պաշտոնապես իր դիրքորոշումն ուղարկել է ֆեդերացիա և բացատրել, թե ինչու է այդպես եղել: Գրված է՝ ակումբը շատ գործնական և լավ հարաբերությունների մեջ է ֆեդերացիայի հետ: Ոչ մի խնդիր չկա, իսկ դա զուտ իմ անձնական դիրքորոշումն է: Իմ կարծիքը չի փոխվել այդ հարցում: 3 կամ 4 խաղով ինձ զրկվել են, որպեսզի լինեմ տեխնիկական գոտում: Դա ոչ մի ազդեցություն չի ունենա իմ դիրքորոշման վրա: Ես մնում եմ իմ կարծիքին: Իմ և ակումբի դիրքորոշումները տարբեր են: Այս նույն դիրքորոշմանն եմ եղել նաև ՀՖՖ նախագահի ընտրությունների ժամանակ: Այսինքն որևէ նոր բան չեմ ասել»,- ասել է Վարդան Մինասյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ