ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Դժվար թե հիմա Սպերցյանը փոխարինի Ռոյսին. Մոստովոյ

Սպորտ

Իսպանական «Սելտայի», ֆրանսիական «Ստրասբուրի», Մոսկվայի «Սպարտակի» ու Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է «Կրասնոդարի»  ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի` Դորտմունդի «Բորուսիա» հավանական տեղափոխության մասին.

«Այդ տեղափոխությունը հիանալի կլինի Սպերցյանի համար, սակայն Ռոյսին փոխարինելն այլ բան է։ Դժվար թե հիմա նա փոխարինի Ռոյսին։ Ես չէի ասի, թե Էդուարդը փորձառու չէ, բայց դեռ շատ բան ունի սովորելու»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Մոստովոյը կարծում է, որ Ռուսաստանի առաջնությունից հեռացած ֆուտբոլիստները մշտապես խնդիրներ են ունեն եվրոպական առաջնություններում։ Վերջինս, սակայն, դրական է գնահատում «Բորուսիայի» նման ակումբի հետաքրքրվածությունը Սպերցյանի ծառայություններով, քանի որ գերմանական ակումբում հայ ֆուտբոլիստը կարող է մեծ առաջընթաց գրանցել։

Հիշեցնենք` ավելի վաղ Transfermarkt պորտալը հայտնել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով։ «Բորուսիայում» նրան դիտարկում են` որպես ակումբից հեռացող Մարկո Ռոյսի փոխարինողի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ