Երևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ Օգաննեսյան Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը Խիղճն էլ լավ բան է, երկիրն են վարի տալիս. Արա Աբրահամյան Ամերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս գա. Արա Աբրահամյան Խորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետ Ռուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակել Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստել Սրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ

Առանց մշակույթի` ժողովուրդը դատապարտված է վաղվա օր չունենալուն. Գարեգին Դավթյան

Տեսանյութեր

Հաշվի առնելով ներկայիս քաղաքական լարված իրավիճակը՝ երբեմն փախուստը իրականությունից օգնում է առավել սթափ դատել եւ վերլուծել: Իսկ իրականությունից փախուստի լավագույն միջոցը` մշակույթն ու արվեստն է, որը օգնում է լիցքաթափվել, խորհել եւ կրկին տրվել իրականության ճիրաններին: «Իրավունք»-ը զրուցել է մի արվեստագետի հետ, ով այս տարի պատրաստվում է իր 70-ամյակն առավել հիշարժան դարձնել՝ հեղինակային ցուցահանդեսով: Նրա հեղինակային աշխատանքները զարդարում են Երեւանը, որոնցից են Նանսեի, Հերմեսի արձանները եւ այլն: Խոսքը` ԳԱՐԵԳԻՆ ԴԱՎԹՅԱՆԻ մասին է՝ Նկարիչների միության անդամ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դասախոս, Հռոոմի պապի ոսկե շքանշանակիր, տասնյակ ցուցահանդեսների հեղինակ, որոնցից մեկը տեղի է ունեցել Իտալիայում, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակին, այնուհետ երկար տարիներ եղել նույն մրցույթի ժյուրիի անդամ:

«ՑԱՎՈՔ, ԱՅԴ ԵՐԱՆԵԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՆՑԱՆ»

Պարոն Դավթյան, ընդհանուր հաշվով քանի՞ արձանի հեղինակ եք, որոնք այժմ զարդարում են մայրաքաղաքի փողոցները:

— Իրականում արձանների քանակով չէ որոշվում քանդակագործի, հեղինակի չափը, բնականաբար, նաեւ նրա նշանակությունը դրանով չի որոշվում: Ես եմ հեղինակել Գյուլբեկյանի արձանը, Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ցեղասպանությանը նվիրված հուշարձանը, մի շարք հուշատախտակներ: Շատ կան, տարբեր աշխատանքներ ունեմ:

— 1990 թվականին արժանացել եք Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի ոսկե մեդալին

— Այո, այն ժամանակ դեռ Սովետական Միությունում էինք: Դանթեին նվիրված միջոցառմանն եմ դա ստացել, որն իմ առաջին խոշոր միջազգային մրցանակն էր:

Դուք բազում ցուցահանդեսների հեղինակ եք, հանդես եք եկել տարբեր երկրներում, ներկայացրել Ձեր աշխատանքները: Ինչպես նաեւ Իտալիայում ստացել եք «Գրան Պրի» մրցանակը:

— Ցավոք, այդ երանելի ժամանակները անցան, եւ այժմ այդ մրցույթն ակտուալ չէ: Դա հնարավորություն էր տալիս քանդակագործներին՝ հիմնականում բրոնզե քանդակագործությամբ դրսեւորվելու: Այնտեղ բավականին բարձր որակի համաժողով էր, որտեղ շատ ու շատ 20-րդ դարի դասականներ ունեցել են իրենց մասնակցությունը: Ցավոք, այժմ այդ մրցույթը չի կայանում, քանի որ կազմակերպիչը մահացավ, եւ իր աշխատանքը շարունակող չեղավ: Մոտավորապես՝ ամեն անգամ 2-3 հազար հեղինակ էր մասնակցում՝ հինգ մայրցամաքներից: Կարող եմ հպարտորեն նշել, որ 1990 թվականից այս կողմ բավականաչափ հայ հեղինակներ են պարգեւատրվել Բիենալեյում: Մեկ անգամ նույնիսկ Ֆլորենցիայի կողմից ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող երկրի մրցանակը Հայաստանը վերցրեց: Ցավով եմ ասում, որ այսօրվա մշակույթը փոքր-ինչ անտեսված եւ ստվերի մեջ է: Սակայն, վստահորեն պիտի ասեմ, որ այս պրոցեսը ողջ աշխարհում է: Մշակույթը դարձել է «էգոիստ» սպառողի առարկա, այսինքն՝ եթե մարդկանց ներքին պահանջը չի բավարարում այս կամ այն տեսակը, ապա նրանք չեն խրախուսում եւ մոտենում այդ մշակույթի տեսակին: Հայաստանում դա առավել ցայտուն է երեւում, քանի որ փոքրաքանակ ենք: Պրոֆեսիոնալ մշակույթը քաղաքակրթաշին կատեգորիա է, այսինքն՝ եթե կա պրոֆեսիոնալ մշակույթ, ազգը լիարժեք է դառնում: Եթե կա պրոֆեսիոնալ երաժշտություն, արվեստ, ապա ազգաբնակչությունը դառնում է ազգ, որն ունի իր տեսլականը: Այդ թվարկածներիցս ամենից նուրբ կտորը մշակույթն է, որը շատ շուտ է մարում: Հետեւաբար, պետք է ամեն բան անել, որպեսզի այն չմարի:

«ՇԱՏ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԵՆ»

 Ես գիտեմ, որ Դուք անգամ Ձեր միջոցներից պարգեւավճար եք հատկացրել Ձեր լավագույն ուսանողին:

— Դա եղել է մեկ անգամ, եւ չեմ ցանկանա այդ մասին խոսել (արվեստագետին վայել ժպտում է, - հեղինակ): Ինչպես եւ մնացած ճյուղերի դեպքում ՝ նկատի ունեմ քանդակագործություն, գունանկարչություն, գրաֆիկա, ես ուսանողների փոքր նվազում եմ նկատում, ուսանողների պակաս կա: Դա ես բացատրում եմ ավելի պրագմատիկ իրավիճակով՝ երիտասարդությունը մտածում է օրվա հաց վաստակելու մասին, քան` մշակույթի: Եվ պետք է նաեւ ասենք, որ ներկայիս մշակութային շատ գործիչներ բարեկեցիկ վիճակում չեն:
Վերադառնամ Իտալիայում անցկացվող մրցույթին, դա խրախուսանքի նման բան էր: Քանդակագործների համար աստղի նման շողում էր եւ խրախուսում, որ պետք է զբաղվել քանդակով: Դա միջազգային ասպարեզ դուրս գալու մի պարզ միջոց էր:

Արդյոք Հայաստանում հնարավո՞ր չէ նման միջոցառում կազմակերպել եւ աշխարհի քանդակագործներին հրավիրել Հայաստան:

— Իհարկե, հնարավոր է: Սիմպոզիումային շարժում գոյություն ունի ողջ աշխարհում, որը հիմա էլ է տեղի ունենում: Սիմպոզիումն այն է, որ մտքերը, որոնք չես կարող քեզ թույլ տալ իրականացնել տարբեր պատճառներով, սիմպոզիումի միջոցով ունենում ես այդ հնարավորությունը: Ժամանակին Հայաստանում արվում էին սիմպոզիումներ, հիմնականում քարի հետ կապված, եւ շատ հեղինակներ մասնակցում էին այդ ակցիաներին: Հիմա մարել է: Կարծես, այդ ամենը այլեւս հետաքրքիր չէ պետությանը:

Ներկայիս Երեւանում ի՞նչ կփոխեիք:

— Միանշանակ կփոխեի արվեստային մթնոլորտը: Քանի որ արվեստը չի կարող առանց մթնոլորտի զարգանալ: Եթե մթնոլորտ չկա, խրախուսանք չկա, առաջին հերթին բարոյական, այնուհետ ֆինանսական, ապա արվեստը չի զարգանա: Եթե չկա մթնոլորտ, ամենաթողություն է առաջ գալիս, եւ տեսնում ենք ցածրորակ աշխատանքներ: Ես առհասարակ գիտությունն ու մշակույթը չեմ բաժանում իրարից: Դա նույն պրոցեսն է եւ այն ասպարեզն է, որը մարդկությանը տանում է առ Աստված: Առանց մշակույթի, կարծում եմ՝ ժողովուրդը դատապարտված է եւ վաղվա օր չի ունենա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Երևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ ՕգաննեսյանՇոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը` Նոբել Առուստամյանի հարսանիքին(տեսանյութ, ֆոտոշարք)Խիղճն էլ լավ բան է, երկիրն են վարի տալիս. Արա ԱբրահամյանԱմերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս գա. Արա ԱբրահամյանԽորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետՌուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակելՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքինՈսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստելՍրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. ՀետքՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել ենՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում էԵրկուսն էլ իրար արժեն. Քաղաքագետը իշխանություն-ընդդիմություն կեցվածքի մասինՄեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներինՇՏԱՊ. անտառային հրդեհ է բռնկվել. տարհանում է հայտարարվելՓողոցում իմ ներկայությունն անհասկանալի է, ինչ-որ տեղ՝ անընդունելի, սա եղել է ճիչ. Բագրատ սրբազանԱբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցումԳագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Գեղամա լեռներիցՊՆ հաղորդագրությամբ է հանդես եկել Հայաստանից միակ պաշտոնատար անձը, որ այցելեց Արցախ, Ամենայն Հայոց հայրապետն էր. Վրթանես սրբազանՍիրելիս դավաճшնեց ինձ մտերիմ ընկերուհուս հետ… Գայա Արզումանյանը՝ մեծ սիրո և հիասթափության մասինՇՏԱՊ. Ինչ է սպասվում հունիսի 17-ին . Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբՎրաստանում ցուցարարները խոստանում են մնալ փողոցներում՝ մինչև կառավարության հրաժարականըՈւժգին կարկուտ՝ Գորիս համայնքում․ լիովին ոչնչացվել են պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը (լուսանկարներ)GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ, չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը. Արտակ ԲեգլարյանԵվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 16-ինՆիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Երևան-Կապան թռիչքիցԻնչ էլ որ պատահի ձեզ հետ, մի տանջվեք հարցով, թե ԻՆՉՈ՞ւ. Սարսափազդու իրականությունՀինգ աստղանի հյուրանոցից հետո միանգամից հայտնվեցի հիվանդանոցում. Առանց արտասվել անհնար է կարդալԻնչո՞ւ են տղամարդիկ քնում սեքսից անմիջապես հետոGG Խաչիկի վրա գժվել ա վիդեոյից հետոԱՄՆ-ում երեխաները 10 տարով բերդ կուղարկեն հանուն ԼԳԲՏ-ներիԾերուկը լրիվ անտանելի է դարձելԶելենսկին մեծագույն առեւտրականն է բոլոր ժամանակների քաղաքական գործիչների մեջ. Թրամփ (Տեսանյութ)ԱՄՆ-ը վախենում է, որ Իսրայելը պատերազմ կսկսի Հեզբոլլահի հետ և չի դիմանա. CBS NewsԸնտրություններ Ֆրանսիայում. ազգային ուժերն ընդդեմ գլոբալիստներիՀուսիթիները գրոհել և խորտակել են ուկրաինական նավը (Տեսանյութ, ֆոտո)Սումիի մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, իրականացվում է բնակչության պարտադիր տարհանումԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի ծրագիրը Պուտինի առաջարկից հետոՈչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու. ուղիղ 6 տարի առաջ այսօրը ձերբակալվեց Արցախի հերոս Մանվել ԳրիգորյանըԵՎՐՈ-2024. Իտալիան կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ(տեսանյութ)Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանըԲայրամիի գոլը ամենաարագն էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ(տեսանյութ)Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան ԲաբայանՀԱՊԿ-ից դուրս ես գալիս, ո՞ր կառույցն է պաշտպանելու. Արա ԱբրահամյանԻնչպես է շարունակելու Բագրատ սրբազանի շարժումը հետագա պայքարը. արքեպիսկոպոսը փակագծեր բացեցՕրը ցերեկով հայի ջարդ է տեղի ունենում նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի սրտում. Ալլա ՀակոբյանԵՎՐՈ-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց խորվաթներին(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода