ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Երեւանում եւ Փարիզում բողոքի ակցիաներ տեղի կունենան՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի

Թեմա

Շուրջ մեկ ամիս «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական անկախ լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ, ում մուտքը Հայաստան արգելվել է, երեկ այցելել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Սակայն, նա հրաժարվել է զրուցել նրանց հետ:

«Ինձ ՄԻՊ-ի աշխատող, տեղակալ պետք չէ: Եթե, իրոք, կա Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, թող նա գա», - «Իրավունք»-ի հետ զրույցում վերստին պնդեց Լ. Նիկոլյանը:

Ի դեպ, ի աջակցություն Լեո Նիկոլյանի՝ ազգությամբ ֆրանսիացիները պատրաստվում են այսօր բողոքի ակցիա իրականացնել: Եվ թեպետ ի սկզբանե հայտարարվել էր, որ այն տեղի կունենա Փարիզում՝ ՀՀ դեսպանատան առջեւ, սակայն այս օրերին դեսպանատների դիմաց ակցիաներ անցկացնելու արգելքով պայմանավորված՝ ակցիան տեղի կունենա մայրաքաղաքի հրապարակներից մեկում:

«Իսկ հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա մայիսի 28-ին, նախատեսվում է նույնպիսի բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայի Սենատի եւ ՀՀ Ազգային ժողովի դիմաց՝ զուգահեռաբար», - ընդգծեց Լ. Նիկոլյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ