Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ. Իրակլի Կոբախիձե
Միջազգային![Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ. Իրակլի Կոբախիձե](/timthumb.php?src=disc/23-05-24/e89d70c843293917c5c27d64d539f387.jpg&w=780)
Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«2022 թվականի սկզբից լուրջ շահագրգռվածություն կար Վրաստանում «երկրորդ ճակատի» բացման հարցում, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը»,- ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Արևմուտքի դժգոհությունը Վրաստանի օրենքը օտարերկրյա գործակալների մասին։
Նա ավելեց, որ այսօրվա աշխարհում կա «գլոբալ պատերազմի կողմ», որը «հետաքրքրված չէ Վրաստանի ճակատագրով, և նրա շահը միայն Ռուսաստանի դիրքերի թուլացումն է»։