ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ռոնալդուն կարող է համալրել Ալոնսոյի թիմը

Սպորտ

«Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ, այս մասին  սոցցանցերի իր էջերում հայտնում է սաուդցի լրագրող Ալհազ Մութաբին։

Նրա տեղեկություններով  Լևերկուզենի «Բայերը», մասնավորապես թիմի մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում են պորտուգալացուն թիմ հրավիրել։

Ռոնալդուի նախկին թիմակիցն Ալոնսոն վստահ է, որ փորձառու Ռոնալդուն կօգնի «Բայերին» Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայում։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 42 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ