Հակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. Համբարձումյան Սու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ) ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիր Ինչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսին Ինչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսին Տաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցել Ուկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և Լիմանում Ուկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)

«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum-ը

Տնտեսություն

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ Armenian Business Forum 2024-ը, որը Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցների երկկողմ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդման հիմնական բիզնես հարթակ դարձավ: Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ գործարարների ասոցիացիայի» (ՀԳԱ) կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Այս տարի ֆորումը համախմբել էր շուրջ չորս հարյուր մասնակիցների Հայաստանից և Ռուսաստանից, ինչպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ սկսնակ ձեռներեցների: Ծրագրի շրջանակում անցկացվեցին պանելային քննարկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, շնորհանդեսներ և նախագծերի քննարկումներ:

Բացելով ֆորումը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ՝ Սամվել Կարապետյանն ընդգծեց Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդման կարևորությունը. «Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։ Մեր՝ որպես հայաստանյան գործարար համայնքի, խնդիրն այդ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումն է։ Համախմբվենք և «կամուրջ» դառնանք մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է պահպանել քաղաքական, գործարար և մշակութային հանրության բոլոր մակարդակներում այն սերտ երկխոսությունը, որը ձևավորվել է մեր երկու երկրների միջև երկար տարիների հարաբերությունների ընթացքում: Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտի ռուս-հայկական համագործակցության մասնակիցների համակարգված աշխատանքին, գործընկերության զարգացմանը և համագործակցությանը: Եվ, իմ կարծիքով, այստեղ կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»։

Բացի այդ, ՀԳԱ նախագահն ընդգծեց սփյուռքի կարևոր դերը՝ որպես երկկողմ համագործակցության հիմք. «Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի: Ուժեղ սփյուռքն ամուր հենարան է Հայաստանի համար: Ուզում եմ նաև ուշադրությունը հրավիրել սփյուռքի առաջ կանգնած պատասխանատվության աստիճանի վրա՝ դա վստահելի գործընկերներ լինելու սփյուռքի պարտավորությունն է»։

Բիզնես միջոցառման մասնակիցները «Հայ-ռուսական ինտեգրում՝ նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության արդի ասպեկտները, ինչպես նաև ամփոփեցին Հայ գործարարների ասոցիացիայի անցած տարվա գործունեությունը: Քննարկմանը մասնակցում էին ՀԳԱ նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ՝ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ՝ Կամո Ավագումյանը, Comedy Club production -ի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանը, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ՝ Տիգրան Սարգսյանը և երկու երկրների գործարար աշխարհի այլ ներկայացուցիչներ։

Սամվել Կարապետյանը կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել տնտեսական օրակարգի արդի և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ամրապնդել փոխվստահությունը, ձգտել խորացնել տարբեր ոլորտներում գործարար կապերն ու երկխոսությունը։ «Փոխշահավետ պայմաններով միմյանց լսելը, հարգելը և փոխըմբռնումը՝ ահա սրանք պետք է դրվեն մեր հարաբերությունների հիմքում»,- նշեց Կարապետյանը։

Առաջին բիզնես ֆորումն անցկացվեց 2021 թվականին՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր Հայաստանում ներդրումային ծրագրի իրականացման մասին։ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանն իր խոսքում հայտնեց, որ ծրագրի բոլոր նախանշված կետերն ավարտված են, ինչպես նաև զեկուցեց ընկերությունների խմբի կողմից այս ընթացքում մեկնարկած նոր ծրագրերի մասին։

Դրանցից հիմնականը Հայաստանի Հրազդան քաղաքում նոր ՋԷԿ-ի կառուցումն էր և Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի՝ Սևան -Հրազդան կասկադի արդիականացումը։

2022 թ-ին բացվեց Հայաստանի ծանր արդյունաբերության ոլորտում վերջին տասնամյակի ամենախոշոր նախագծերից մեկը՝ T-METAL ապրանքանիշի ներքո մետաղագործական նոր գործարանը։ Ձեռնարկությունը կկարողանա լուծել ոչ միայն երկրում պողպատի սակավության խնդիրը, այլև թույլ կտա արտահանել այն։ Այդ գործարանը գրեթե 200000 քառ. մ արտադրական և պահեստային տարածք է՝ դեպի հայկական երկաթուղի մուտքով, որն իր հերթին միանում է Վրաստանի Փոթիի գլխավոր ծովային նավահանգստին։ Սա Հայաստանի տնտեսության համար մի կարևոր և որակական թռիչք է, որը պետք է խթանի երկրի ողջ արդյունաբերության զարգացումը։

Անցյալ տարի բացված մեկ այլ համակարգ ձևավորող ձեռնարկություններից է AMPER ուժային տրանսֆորմատորների գործարանը: Բացի այդ, պարոն Կարապետյանը խոսեց տարածաշրջանում պղնձի էլեկտրոլիտային զտման եղնակով առաջին ձեռնարկության ստեղծման մասին։

Նարեկ Կարապետյանը խոսեց նաև թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող նախագծերի մասին. այս ընթացքում ընդլայնվել են Լոռու մարզի TASHIR KAR տեքստիլ կոմբինատի արտադրական հզորությունները։ Այս նախագիծը մի կարևոր սոցիալական գործառույթ է իրականացնում՝ ապահովում է մարզի բնակչության զբաղվածությունը. վերջին երկու տարիների ընթացքում, աշխատողների թիվն ավելացել է 2,5 անգամ և կազմել 300 մարդ։

Ծրագրեր են իրականացվել նաև զբոսաշրջության ոլորտում. 2024 թվականին Իջևան քաղաքում բացվել է հյուրանոց, իսկ Տաշիր քաղաքում ևս մեկը գտնվում է ավարտական փուլում։ Մշակույթի ոլորտում ամենասպասված նախագիծը Երևանի կրկեսն է, որի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։

Բացի Հայաստանի առևտրային հատվածում ներդրումներ կատարելուց, տարիների ընթացքում ընկերությունն առաջնահերթություն է տվել կորպորատիվ պատասխանատվությանը և աջակցում է երկրում տարբեր բարեգործական ծրագրերի, որտեղ միայն վերջին մեկ տարում Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում վերակառուցվել է 146 վնասված և ավերված տուն: Բացի այդ, «Տաշիրը» լիովին իր խնամքի տակ է առել Արցախից բռնի տեղահանված մի քանի հազար բնակիչների։ Այդ աջակցությունը շարունակվում է մինչ օրս։

Սամվել Կարապետյանը նշեց, որ արցախցիներին օգնելը շարունակելու է մնալ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջնահերթությունը, և կոչ արեց հայրենակիցներին եւս առավելագույն բոլոր հնարավոր մասնակցություն ու աջակցություն ցուցաբերել։

ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հայ գործարարների ասոցիացիա

Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ աշխարհի հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով:

Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել միմյանց հետ, և մինչ օրս շարունակական աշխատանք են տանում դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

Ակտիվ բիզնես ցանցի ստեղծումը Ասոցիացիայի ռազմավարական նպատակն է: Արդեն իսկ բացառիկ պայմանագրեր են կնքվել տարբեր երկրների գործարար համայնքների, պետական կառույցների և առաջատար ընկերությունների հետ։

Ասոցիացիայի անդամները ոչ միայն ներկայիս հաջողակ ձեռներեցներն են, այլ նաև ապագա գործարարներ, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է մշակել:

armassociation.com

«Տաշիր» ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը ռուսաստանյան ամենախոշոր դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական խումբն է, որը ներառում է մոտ 200 ընկերություններ և ձեռնարկություններ, որոնք գործում են Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Իր հիմնադրումից ի վեր՝ 1999 թվականին և 25 տարի շարունակ, «Տաշիրն» անշեղորեն ավելացնում է իր ակտիվները Ռուսաստանի շինարարության և զարգացման շուկայում՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսն այլ՝ ֆինանսական, էներգետիկայի, արդյունաբերության, մանրածախ առևտրի և ռեստորանային բիզնեսի, զվարճանքի և այլ ոլորտներում: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշոր մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարևան երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






Հակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ ԲաբուխանյանՌուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»․ համացանցում հիշել են Փաշինյանի խոսքերըՈստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top