Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Փաշինյանին հունից հանելու համար. Իրավապաշտպան

Մամուլի տեսություն

Արցախը հանձնեցին, թուրքի յաթաղանի տակ մարդկանց բռնի տեղահանեցին, ունեզրկեցին, Հայաստանում արցախցիներին պահում են նվաստացման ռեժիմի մեջ, բայց չեն բավարարվում։ Հիմա էլ սկսել են քրեական հետապնդումներն՝ ակնհայտ քաղաքական նպատակներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Հերթով կալանավորվում են Մարտակերտի, Ասկերանի և Ստեփանակերտի քաղաքապետերը։ Հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Նիկոլ Փաշինյանին հունից հանելու համար։ Արգելք էր դրված՝ Արցախ բառն ասելու, բայց այս օրերին տաբուն կոտրվեց, փողոցներում լսում ենք «Արցախ-Արցախ» հուժկու վանկարկումները։ Սա էլ չի ներվելու։

Քրեական այս հետապնդումները քաղաքապետերի նկատմամբ սկսվել են Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենաները «յուրացնելու» համար, իսկ ի՞նչ պետք է անեին՝ նվիրեին Ալիևի՞ն»,-գրել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ