Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան

«Ֆրենկ». Առաջին անգամ Երեւանում հանդես կգա Դանիլա Կոզլովսկին

Ազդագրեր

Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 4-ին, ժամը` 19:00-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա Դանիլա Կոզլովսկին: Այս  արտիստի տաղանդն իսկապես բազմակողմանի է. պատանեկությունից նկարահանվել է ֆիլմերում եւ խաղացել թատրոնում։ Նրա աշխատանքը արժանացել է բազմաթիվ  մրցանակների։ Կոզլովսկին իրեն փորձել է նաեւ որպես ռեժիսոր։ Իսկ 2015 թվականին նա առաջին անգամ ցուցադրեց իր վոկալ կարողությունները՝ հանդես գալով մենահամերգ-ներկայացումով։

Իսկ հիմա եւս մեկ աշխատանք, որտեղ աշխարհի շատ ծայրերից ժամանած հեռուստադիտողները կկարողանան տեսնել իրենց սիրելի արտիստին նոր, անսպասելի կողմից: Դանիլա Կոզլովսկին դարձավ ոչ միայն կատարող, այլեւ պիեսի հեղինակ։ Դրա վրա աշխատանքներն իրականացվել են Սավվա Սավելեւի հետ համատեղ, ով նաեւ հանդես է եկել` որպես ռեժիսոր։ Անունը պատահական չի ընտրվել, այն յուրօրինակ ուղերձ է կոդավորում հանդիսատեսի համար։ Մի կողմից դա վերաբերում է հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրայի անվանը, ով Կոզլովսկու կուռքն է, եւ և ում երգերը շոուի գլխավոր կետը կլինեն։ Մյուս կողմից, դա մատնանշում է հենց «frank» բառը, որը թարգմանության մեջ հնչում է` որպես «անկեղծ»։

Իսկապես, սպասվում է բացահայտումների երեկո: Երաժշտական ​​մենահամերգի ընթացքում դերասանը կկիսվի իր մանկության եւ Կրոնշտադտի ռազմածովային կորպուսում սովորելու եզակի հիշողություններով, կխոսի իր առաջին սիրո եւ այն կուռքերի մասին, որոնցով հիանում էր իր երիտասարդության տարիներին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ