⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Գործադիր իշխանությունը ճաքեր է տալիս. Բամբասանք

Բամբասանք

Գործադիր իշխանությունը ճաքեր է տալիս. այս մասին են փաստում կառավարության միջանցքներում շրջանառվող շշուկները: Եթե նախարարների մակարդակով իրավիճակը որոշակիորեն վերահսկելի է, ապա փոխնախարարները կամաց-կամաց փորձում են տարանջատվել ՔՊ-ական իշխանությունից: Ավելին` ոլորտային ներկայացուցիչները սկսել են անկեղծանալ, որ իրավիճակն այլեւս անտանելի է: Ինչ խոսք, մի կողմից էլ գիտակցելով, որ հողը փախչում է իշխանության տակից, մեջներից «շուստրիները» արդեն փորձում են իմիջ ձեւավորել իրենց շուրջ, թե լինելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում` դեմ են նրա վարած քաղաքականությանը: Սա, իհարկե, նյարդայնացնում է Փաշինյան Նիկոլին, ու նա միջնորդավորված պահանջել է, որ բոլորը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն: Այս առումով բոլորովին պատահական չէ, որ երեկ հանկարծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հանդես եկավ քաղաքական գրառմամբ` սեւացնելով Բագրատ սրբազանի շարժումն ու նիկոլական իշխանությունը բնութագրելով` ռացիոնալ քաղաքական մտքի շարած պինդ պատ:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ