Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ. ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

Սպորտ

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող Բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ չորրորդ հաղթանակը տոնեց։ 80 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում, նա մենամարտեց Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Գեշլագիի հետ ու 5։0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց։ Բոլոր երեք ռաունդներում մրցավարները առավելությունը մեր կաշվե ձեռնոցի մարտիկին տվեցին։ Նկատեցինք, որ երրորդ ռաունդում ռինգի մրցավարը երկու անգամ նկատողություն տվեց Հովհաննիսյանին գլուխը կախ մենամարտելու համար ու երկու միավոր հանեց նրա հաշվից, սակայն այդ նկատողությունները չխանգարեցին Հովհաննիսյանի հաղթանակի վրա։

Նշենք, որ այս քաշային կարգում խաղարկվում է 2 Օլիմպիական ուղեգիր։ Կիսաեզրափակչում հաղթելու դեպքում Ռաֆայելը կնվաճի ուղեգիր։

Հիշեցնենք, որ դեռևս մեր բռնցքամարտիկներին չի հաջողվել նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր, այս Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3֊ին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ