ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Պաշտոնական. Մբապեն` Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

Սպորտ

Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեի տեղափոխության մասին:

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացած Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում համալրեց «Արքայական ակումբի» կազմը: 25-ամյա ֆուտբոլիստն ու Չեմպիոնների լիգայի 15-ակի գավաթակիրը համաձայնեցրել են 5 տարվա պայմանագիր:

Մեկ ամիս առաջ Մբապեն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական գրանդից: 

Մբապեն ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել էր 308 հանդիպման, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ