6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Միջուկային պատերազմը դարձել է շատ ռեալ, բայց կլինի՞

Վերլուծություն

Ե­րեկ­վա­նից երկ­րագն­դի բնակ­չութ­յու­նը ա­կա­նա­տես դար­ձավ տիե­զե­րա­կան բա­վա­կա­նին հազ­վա­դեպ ե­րե­ւույ­թի՝ մո­լո­րակ­նե­րի մեծ շքեր­թին: Այն է՝ Ա­րե­գակ­նա­յին հա­մա­կար­գի բո­լոր մո­լո­րակ­նե­րը, բա­ցի Երկ­րից, գտնվում էին Ա­րե­գա­կի մի կող­մում, վեց մո­լո­րակ՝ ի­րար հետ­եւից շար­ված:

ՄԵԾ ԱՂԵՏԻՑ 5 ՊԱԿԱ՞Ս

Աստ­ղա­գի­տա­կան ի­մաս­տով այս ե­րե­ւույ­թը բա­վա­կա­նին լավ ու­սում­նա­սիր­ված է եւ հե­տաքրք­րութ­յուն է ներ­կա­յաց­նում ըն­դա­մե­նը դի­տար­ժա­նութ­յան տե­սանկ­յու­նից: Բայց, կրկնենք, «Մո­լո­րակ­նե­րի շքեր­թը» բա­վա­կա­նին հազ­վա­դեպ ի­րա­դար­ձութ­յուն է, եւ, ինչ­պես շատ է լի­նում նման դեպ­քե­րում, դրա­նով փոր­ձում են բա­ցատ­րել Երկ­րի վրա տե­ղի ու­նե­ցեղ մասշ­տա­բա­յին ի­րա­դար­ձութ­յուն­ները, ա­ռա­վել եւս, որ կոնկ­րետ հա­մընկ­նում­ներ կան: Օ­րի­նակ, 1962 թվա­կա­նի «Մո­լո­րակ­նե­րի շքեր­թին» հա­ջոր­դեց Կա­րիբ­յան ճգնա­ժա­մը, ո­րը մարդ­կութ­յա­նը գրե­թե հասց­րեց մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի։ Նույն պատ­կերն է նաեւ այս հեր­թա­կան շքեր­թի պա­հին՝ է­լի մարդ­կութ­յու­նը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մո­տե­նում է, ա­վե­լի ճիշտ՝ կանգ­նած է մի­ջու­կա­յին ա­ղե­տի շե­մին, եւ դրա հա­վա­նա­կա­նութ­յունն աչ­քի ա­ռաջ սրվում է:

Ա­մեն դեպ­քում, վեր­ջին օ­րե­րի մի շարք ի­րա­դար­ձութ­յուն­ներ ե­կան հու­շե­լու, որ որ­քան էլ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տը շա­տե­րին թվում է ըն­դա­մե­նը մարդ­կանց վա­խեց­նե­լու մի­ջոց, սա­կայն, մեկ է, դրա հա­վա­նա­կա­նութ­յու­նը ինչ-որ տեղ կա­րե­լի է էլ ա­վե­լի բարձր գնա­հա­տել, քան Կա­րիբ­յան ճգնա­ժա­մի փու­լում: Թե­կու­զեւ այն ա­ռու­մով, որ Կա­րիբ­յան ճգնա­ժա­մի փու­լում հա­կա­մար­տող կող­մերն ու­նե­ին լի­դեր­ներ, ով­քեր պարզ հաս­կա­նում էին, թե որ­քա­նով է մե­ծա­ցել մի­ջու­կա­յին հար­ված­նե­րի փո­խա­նակ­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը, եւ ստեղծ­ված ծայ­րա­հեղ սուր ի­րա­վի­ճա­կում ան­գամ ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վութ­յամբ էին մո­տե­նում վեր­ջին քայ­լը չա­նե­լու հրա­մա­յա­կա­նին: Ի տար­բե­րութ­յուն մեր օ­րե­րի, երբ այն տպա­վո­րութ­յունն է, որ ա­րեւմտ­յան լի­դեր­նե­րը հույս­նե­րը դրել են ի­րենց իսկ կող­մից հենց ի­րենց ներշնչ­ված մտքի վրա, թե կա­րող են ան­գամ բո­լոր «կար­միր գծերն» անց­նել, սա­կայն, մեկ է, մի­ջու­կա­յին հար­վա­ծի կան­խար­գել­ման մե­խա­նիզմն ավ­տո­մատ կեր­պով ա­մեն դեպ­քում կգոր­ծի: Չ­նա­յած այն բա­նին, որ ռուս­նե­րը մի քա­նի շատ հստակ նա­խազ­գու­շա­ցում ա­րե­ցին, որ այդ­պես չէ: Սկ­սած Բե­լա­ռու­սում մի­ջու­կա­յին զենք տե­ղա­կա­յե­լուց, վեր­ջաց­րած` մի­ջու­կա­յին զեն­քի կի­րառ­ման ցու­ցադ­րա­կան զո­րա­վար­ժանք­նե­րով: Վեր­ջա­պես, այս օ­րե­րին սահ­մա­նա­յին գո­տում ի ցույց դրե­ցին նոր զի­նա­տե­սակ՝ «Մալ­վա» ինք­նագ­նաց հրե­տա­նին, որն ի զո­րու է տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին ար­կեր ար­ձա­կել:

Ու չնա­յած այս ա­մե­նին, ա­րեւմտ­յան լի­դեր­նե­րը հեր­թա­կան «կար­միր գիծն» ան­ցան՝ Ուկ­րաի­նա­յին հրա­պա­րա­կավ թույլ տա­լով՝ Ա­րեւ­մուտ­քից ստա­ցած զի­նա­տե­սակ­նե­րով հար­վա­ծել Ռու­սաս­տա­նի տա­րած­քին: Ընդ ո­րում, հենց նույն ա­րեւմտ­յան փոր­ձա­գետ­ներն են հիմ­նա­վո­րել, որ որ­քան էլ ա­նու­նը դնում են, թե Ուկ­րաի­նան է հար­վա­ծո­ղը, սա­կայն այդ­պես չէ: Օ­րի­նակ, ա­մե­րիկ­յան հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րից՝ Ս­քոթ Ռի­տե­րի մեկ­նա­բան­մամբ, երբ այս կամ այն կա­ռա­վար­վող ա­րեւմտ­յան զի­նա­տե­սա­կով հար­ված է հասց­վում Ռու­սաս­տա­նի տա­րած­քին, ա­պա ուկ­րաի­նա­կան կող­մը միայն «կո­ճակ սեղ­մո­ղի» դե­րում է, իսկ մնա­ցած ողջ աշ­խա­տանքն ի­րա­կա­նաց­նում են ա­րեւմտ­յան, Ռի­տե­րի օ­րի­նա­կում՝ ֆրան­սիա­կան մաս­նա­գետ­նե­րը՝ սկսած հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րից, վեր­ջաց­րած տվյալ զի­նա­տե­սա­կի կա­ռա­վար­ման բլո­կի ծրագ­րա­վոր­մամբ, տե­ղում եւ ար­ձա­կու­մից հե­տո ուղ­ղորդ­մամբ եւ այլն: Այ­սինքն, որ­քան էլ «կո­ճակ սեղ­մո­ղը» Ուկ­րաի­նան է, մեկ է, դա ի­րա­կա­նում նշա­նա­կում է Ֆ­րան­սիա­յի կող­մից ռազ­մա­կան հար­ված Ռու­սաս­տա­նին, ո­րը մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րով են­թա­կա է պա­տաս­խա­նի: Ընդ ո­րում, ՌԴ տա­րած­քին հար­վա­ծե­լու «դաբ­րո» տվել է ոչ միայն Ֆ­րան­սիան, այլ նրա­նից էլ ա­ռաջ՝ Բ­րի­տա­նիան, ԱՄՆ-ն, ե­րեկ գու­մար­վեց Գեր­մա­նիան եւ այլն: Ու հաս­կա­նա­լի է, որ ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի` նման տեմ­պե­րով զար­գա­նա­լու դեպ­քում գա­լու է մի պահ, երբ ռու­սա­կան կողմն ար­դեն չպա­տաս­խա­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չի ու­նե­նա: Իսկ պա­տաս­խա­նը, ի­հար­կե, կգնա­հա­տեն, որ­պես ՆԱՏՕ-ա­կան երկ­րին ուղղ­ված հար­ված՝ հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

 ՆԵՐԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՀԱՑՈՒ

­Թե ին­չու Ա­րեւ­մուտ­քը գնաց խա­ղադ­րույք­ներն այս աս­տի­ճան բարձ­րաց­նե­լու ուղ­ղութ­յամբ, դա էլ կա­րե­լի է կռա­հել: Բ­րի­տա­նիա­յում ըն­թա­ցող եւ ԱՄՆ-ում սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րը կա­րող են էա­պես փո­խել ոչ թե պար­զա­պես ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ Վա­շինգ­տո­նի հե­տաքրք­րութ­յունը, այլ ան­գամ ԱՄՆ-ի ողջ ներ­քին եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը: Այն, որ ԱՄՆ-ում ներ­կա­յումս ըն­թա­նում է ոչ թե ա­վան­դա­կան ներ­քա­ղա­քա­կան պայ­քար, այլ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, իշ­խող հիմ­նա­կան կլան­նե­րի գո­յութ­յան պայ­քար, դա եւս գնա­լով միայն տե­սա­նե­լի է դառ­նում: Ի­մաս­տը եւս հաս­կա­նա­լի է՝ դեռ Թ­րամ­փի ա­ռա­ջին նա­խա­գա­հութ­յան շրջա­նից սկսած: Գ­լո­բալ թի­մը, ո­րին ներ­կա­յաց­նում է Թ­րամ­փը, հա­մոզ­ված է, որ դո­լա­րա­յին հե­գե­մո­նիա­յի փու­լը հա­սել է ան­հաղ­թա­հա­րե­լի փա­կու­ղու՝ բախ­վե­լով ռուս-չի­նա­կան (եւ այլ երկր­նե­րի) սուր դի­մադ­րութ­յա­նը: Ընդ ո­րում, ռուս-չի­նա­կան գոր­ծակ­ցութ­յու­նը ոչն­չաց­նել այդ­պես էլ Վա­շինգ­տո­նը չի կա­րո­ղա­նում. վեր­ջին օ­րի­նա­կը, Չի­նաս­տա­նի բա­նա­կի ղե­կա­վա­րութ­յունն ար­դեն իսկ հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րութ­յուն­ներ է ա­նում, թե պետք է ռուս­նե­րի հետ «պաշտ­պա­նեն մի­ջազ­գա­յին ար­դա­րութ­յունն ու ա­նա­չա­ռութ­յու­նը», ու այդ մե­սի­ջի ի­մաս­տը միան­շա­նակ է: Գու­մա­րած, Չի­նաս­տա­նը ռե­կոր­դա­յին տեմ­պե­րով նե­տում է ԱՄՆ ար­ժեթղ­թե­րը. այս տար­վա մար­տին ա­մե­րիկ­յան պար­տա­տոմ­սե­րի ծա­վալնե­րը Չի­նաս­տա­նում նվա­զել են մին­չեւ 767,4 մի­լիարդ դո­լար, ո­րը վեր­ջին 20 տար­վա նվա­զա­գույնն է (գ­րա­ֆի­կում): Այն տար­բե­րութ­յամբ, որ 20 տա­րի ա­ռաջ Չի­նաս­տանն իր պա­հուստ­նե­րում ակտի­վո­րեն ա­վե­լաց­նում էր ա­մե­րիկ­յան գան­ձա­պե­տա­կան ար­ժեթղ­թե­րը, հի­մա էլ ա­վե­լի ակ­տի­վո­րեն հրա­ժար­վում է: Իսկ սա ԱՄՆ-ի հա­մար հսկա­յա­կան խնդիր է. ե­թե ժա­մա­նա­կին շատ երկր­ներ, հե­տե­ւե­լով Չի­նաս­տա­նի տնտե­սա­կան ա­ճի տեմ­պե­րին եւ գոր­ծա­ռույթ­նե­րի ուղղ­վա­ծութ­յա­նը, ի­րենց հեր­թին էին ա­մե­րիկ­յան ար­ժեթղ­թե­րը հա­մա­րում հու­սա­լի ներդ­րում, հի­մա նո­րից Չի­նաս­տա­նի օ­րի­նա­կով սկսել են հրա­ժար­վել: Գու­մա­րած այն փաս­տը, որ ԱՄՆ-ն դո­լա­րը դարձ­րեց Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջո­ցա­յին գոր­ծիք, ո­րը եւս ողջ աշ­խար­հի հա­մար լուրջ ա­հա­զանգ էր:

Այս եւ նման մի շարք այլ էա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յամբ էլ, դեռ ա­ռա­ջին նա­խա­գա­հա­կան շրջա­նից սկսած, Թ­րամ­փը եւ նրա թի­կուն­քի ու­ժե­րը նա­խա­պատ­վե­լի էին հա­մա­րում հիմ­նա­կան շեշ­տը ի­րա­կան տնտե­սութ­յան վրա դնե­լով՝ այդկերպ մի­ջազ­գա­յին ա­ռա­ջա­տար դիր­քեր պա­հե­լու ռազ­մա­վա­րութ­յու­նը: Ի տար­բե­րութ­յուն ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի, ո­րոնք շա­րու­նա­կում են նա­խա­պատ­վե­լի հա­մա­րել դո­լա­րա­յին գե­րիշ­խա­նութ­յան բիզ­նե­սը: Այս­տե­ղից էլ՝ կա­տա­ղի ներ­քին պայ­քար, որ­տեղ բա­նը հա­սել է նրան, որ Թ­րամ­փը խոս­տա­նում է գաղտ­նա­զեր­ծել Քե­նե­դու սպա­նութ­յան եւ սեպ­տեմ­բե­րի 11-ի ա­հա­բեկ­չութ­յան վե­րա­բեր­յալ նյու­թե­րը, ե­թե նա դառ­նա նա­խա­գահ։ Ու այս ա­մե­նի տակ, վստա­հա­բար, դո­լա­րա­յին բիզ­նես աս­վա­ծի հիմ­քե­րը պայ­թեց­նե­լու ու­նակ շատ ա­կան­ներ կան:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ

­Միա­ժա­մա­նակ, ուկ­րաի­նա­կան պա­տերազ­մում պար­տութ­յու­նը կդառ­նա դո­լա­րա­յին բիզ­նե­սի «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»: Եվ ա­հա, բո­լորն են հաս­կա­նում, որ ներ­կա զար­գա­ցում­նե­րի պա­րա­գա­յում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ել­քը գործ­նա­կա­նում ար­դեն կան­խո­րոշ­ված է: Ռազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը հե­տեւ­յալ տրա­մա­բա­նութ­յան մեջ են: Ռուս­նե­րը շա­րու­նա­կում են այս կամ այն ին­տեն­սի­վութ­յան հար­ձա­կում­նե­րը բո­լոր ու­ղութ­յուն­նե­րով: Իսկ մի շարք ուղ­ղութ­յուն­նե­րում այն­պի­սի ճեղ­քու­մա­յին վի­ճակ է, որ ար­դեն աչ­քի ա­ռաջ է ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի` խո­րը թի­կունք ռուս­նե­րի դուրս գա­լու հե­ռան­կա­րը:

Իսկ ա­հա Ուկ­րաի­նան, որ ար­դեն այս պա­հին ու­նի զի­նու­ժի սուր պա­կաս, ար­դեն ոչ մի տար­բե­րա­կով չի կա­րո­ղա­նում զո­րա­կո­չի հաշ­վին կոմ­պեն­սաց­նել կո­րուստ­նե­րը: Ար­դեն մեկ ան­գամ նվա­զեց­րել են մո­բի­լի­զա­ցիոն տա­րի­քը, մեկ-եր­կու նման փուլ եւս սպաս­վում է, դրա հաշ­վին կա­րող են եւս մի քա­նի հար­յուր հա­զար ան­փորձ մար­դու տա­նել ճա­կատ: Սա­կայն, գու­մա­րած կո­րուստ­նե­րը, ռուս­նե­րը նաեւ ուր որ է հեր­թա­կան ան­գամ կգնան ռազ­մա­ճա­կա­տի ընդ­լայն­ման՝ նոր ուղ­ղութ­յուն­նե­րից հար­ձա­կում սկսե­լով, եւ այս ա­մե­նը միան­գա­մից զրո­յաց­նում է ա­մեն մի զո­րա­կոչ:

Այս ի­րա­վի­ճա­կում ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մի հա­մար նա­խընտ­րե­լի տար­բե­րակ կդառ­նար ո­րո­շա­կի պայ­ման­նե­րով Ռու­սաս­տա­նին հաշ­տութ­յուն պար­տադ­րե­լը, ո­րը հնա­րա­վոր կլի­ներ հրամց­նել` որ­պես Վա­շինգ­տո­նի ձեռք­բե­րում: Թե­րեւս, նաեւ այն հաշ­վար­կով, որ Զե­լենս­կու մի­ջո­ցով նման պայ­մա­նագ­իր կնքե­լով, ձեռ­քում պա­հեին նա­եւ պետք ե­ղած ժա­մա­նակ դրա­նից հրա­ժար­վե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը:

­Բայց ա­հա, Պու­տի­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը բա­ցա­ռեցին այս տար­բե­րա­կը: Այն է՝ Պու­տի­նը հրա­պա­րա­կավ խո­սեց այն մա­սին, որ մա­յի­սի 20-ից սկսած, Զե­լենս­կին չու­նի ո­րե­ւէ լե­գի­տի­մութ­յուն՝ հա­մա­ձայն ուկ­րաի­նա­կան Սահ­մա­նադ­րութ­յան: Ընդ ո­րում, ան­գամ այն դեպքում, երբ այդ Սահ­մա­նադ­րութ­յու­նը ար­տա­կարգ դրութ­յան պայ­ման­նե­րում հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ընտ­րութ­յուն­ներ չանց­կաց­նել: Դա, ըստ Պու­տի­նի, ո­րե­ւէ կերպ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը չի ա­վե­լաց­նում, այլ ըն­դա­մե­նը, ե­թե նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն չի կա­յա­նում, ա­պա դրա հա­մար կա նախ­կին նա­խա­գա­հի լիա­զո­րութ­յուն­ներն այլ լե­գի­տիմ պաշ­տոն­յա­նե­րի փո­խան­ցե­լու պա­հանջ:

Այս­պի­սով, Զե­լենս­կու հետ ոչ մի պայ­մա­նա­գիր չի ստո­րագր­վի: Քն­նարկ­ման են­թա­կա կա­րող են լի­նել միայն ներ­կա ռազ­մա­ճա­կա­տա­յին դրութ­յունն ու, ՌԴ-ի հայտ­նի պայ­ման­նե­րը պահ­պա­նե­լով՝ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքու­մը: Ա­հա, այս միան­շա­նակ պայման­ներն է ա­ռաջ քա­շում Մոսկ­վան, ո­րը, բնա­կան է, Վա­շինգ­տո­նի հա­մար շատ դժվար կլի­նի ան­գամ նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում որ­պես հաղ­թա­կան ա­վարտ ներ­կա­յաց­նե­լով՝ Բայ­դե­նի միան­գա­մայն հա­վա­նա­կան դար­ձած պար­տութ­յու­նը կան­խե­լը: Ու, թե­րեւս, Մոսկ­վա­յի այդ դիր­քո­րոշ­ման արդ­յուն­քում էլ Ա­րեւ­մուտ­քը գնաց այս վեր­ջին սրա­ցում­նե­րին՝ Կիե­ւին «դաբ­րո» տա­լով ռու­սա­կան տա­րածք­նե­րին հար­վա­ծե­լու հար­ցում:

­Միայն թե, որ­քան էլ սա մո­տեց­նում է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տը, սա­կայն մեկ է, դրա հա­վա­նա­կա­նութ­յու­նը մնում է խիստ փոքր: Այն ի­մաս­տով, որ նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րով հա­զիվ թե հնա­րա­վոր լի­նի ստի­պել Մոսկ­վա­յին՝ գնալ թե­կու­զեւ ցու­ցադ­րա­բար տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի կի­րառ­ման կամ ՆԱՏՕ-ա­կան երկ­րի ու­ղիղ հար­ված հասց­նե­լուն: Ըստ ա­մե­նայ­նի, պա­տաս­խա­նը կլի­նի շա­րու­նա­կել ա­ռա­վե­լա­գույնս «ա­ղալ» ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մնա­ցորդ­նե­րը՝ զու­հա­գե­ռա­բար Ուկ­րաի­նա­յի տա­րած­քում գոր­ծող ֆրան­սիա­կան կամ ՆԱՏՕ-ա­կան այլ երկր­նե­րի զին­վո­րա­կան­նե­րի «որ­սը» եւ հնա­րա­վո­րինս մեծ թվով դա­գաղ­ներ Ֆ­րան­սիա ու­ղար­կե­լը: Եվ այն, որ այս օ­րե­րին նույն ֆրան­սիա­յում գոր­ծող լի­բե­րա­լիստ­նե­րին ընդ­դի­մա­ցող ազ­գա­յին ու­ժե­րը դրո­շով ծածկ­ված դա­տարկ դա­գաղ­ներ են դնում Էյ­ֆել­յան աշ­տա­րա­կի մոտ, գա­լիս է հու­շե­լու, որ Ուկ­րաի­նա մեծ թվով զորք ու­ղար­կե­լու հար­ցում Մակ­րո­նը եւ եվ­րո­պա­կան այլ երկր­նե­րի լի­բե­րաստ-ա­ռաջ­նորդ­նե­րը խնդիր ու­նեն՝ բախ­վել լուրջ ներ­քին հա­կազ­դե­ցութ­յան: Հա­մե­նայն­դեպս, գո­նե ա­ռա­ջի­կա ե­րեք-չորս ա­միս­նե­րին, ո­րից հե­տո ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­ներն են: Մ­նա­ցածն էլ, թե­րեւս, մեծ չա­փով կախ­ված կդառ­նա այդ ընտ­րութ­յու­նն­երի փաս­տա­ցի ել­քից:






6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top