Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Փաստ». Նորանոր «անվտանգային գործիքների» կարիք ունեն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե իրենց չեն անհանգստացնում Սրբազան պայքարն ու ներքաղաքական լարված վիճակը, իրականում մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ առկա վիճակը բավական լարված մթնոլորտ է ստեղծել իշխող թիմի ներսում։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր թիմակիցներին հանգստացնել, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, լուրջ վախեր ունեն ոչ միայն քպական պատգամավորներն ու պաշտոնյաները, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը կարգադրել է ոստիկանությանը մաքսիմումի հասցնել իր անվտանգության ապահովման միջոցառումները:

Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի հանկարծ Նիկոլ Փաշինյանն անհանգստանալու առիթ չունենա: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր Փաշինյանի այցի ժամանակ հանձնարարվել է ուղեկալներում կանգնած ոստիկաններին՝ ծայրահեղ ուշադիր լինել ճանապարհի ամեն մի անկյունին ու հատվածին, ստուգել ամեն ծառ ու թուփ: Ավելին, ոստիկաններին թույլ է տրվել անգամ վարչապետի շարասյանը մեջքով կանգնել, պատվի չառնել, միայն թե ոչինչ աչքաթող չանեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ