Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը

Այս իրավիճակում Նիկոլը կարո՞ղ է Մոսկվայի «գլխից թռնել»

Տնտեսություն

Ցն­ցող հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Գ­եւորգ Պա­պո­յա­նը։ Ըստ նրա, 2023 թվա­կա­նին ըն­դուն­ված ա­նաս­նա­բու­ժա­կան լրա­ցու­ցիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը Հա­յաս­տա­նին հնա­րա­վո­րութ­յուն տվե­ցին սկսել միս ար­տա­հա­նել Վ­րաս­տան։

ՊԱՊՈՅԱՆԱԿԱՆ «ԲԼԵՖ»

­Միայն թե, մար­դու լե­զուն էլ չի պտտվում ա­սել`ըստ նախա­րա­րի, կար վա­րակ­նե­րի վտանգ, եւ դա մի փոքր մռայ­լում է վրա­ցա­կան շու­կան հե­րո­սա­բար նվա­ճե­լու դա­րա­կազ­միկ այդ ըն­թաց­քը: «Այդ վա­րակ­նե­րի տա­րած­ման վտանգ կար, ինչ­պես դա ե­ղավ հար­եւան Վ­րաս­տա­նում։ Հի­մա միս չեն կա­րո­ղա­նում ար­տա­հա­նել։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մենք կա­րող ենք, բայց ժա­մա­նա­կին աշ­խա­տան­քի շնոր­հիվ... Ես այս օ­րի­նա­կը բե­րե­ցի՝ բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի օգ­տա­գործ­ման արդ­յու­նա­վե­տութ­յու­նը հստակ ցույց տա­լու հա­մար»,- նշել է Պա­պո­յա­նը։ Բ­յու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի ծախսն է, ե­րե­ւի, վե­րա­բե­րում գյու­ղա­ցիա­կան տնտե­սութ­յուն­նե­րում բրու­ցել­յո­զի, սի­բի­րախ­տի, դա­բա­ղի եւ­ այլ հի­վան­դութ­յուն­նե­րի խորը կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րին։ Չէ, ըստ նրա են նման ծախ­սեր ար­վել, պար­տա­դիր չէ, որ դա ի­րա­կա­նութ­յա­նը հա­մա­պա­տաս­խա­նի, բայց խոսքն այս մա­սին է:

Գ­յու­ղատն­տե­սութ­յան ո­լոր­տը հա­մա­կար­գող սույն անձ­նա­վո­րութ­յա­նը կա­րե­լի է հու­շել. գ­յու­ղատն­տե­սութ­յա­նը քիչ թե շատ ծա­նոթ ա­մեն մաս­նա­գետ կվկա­յի, թե հայաս­տան­յան ա­նաս­նա­պա­հութ­յունն ինչ խո­րը ճգնա­ժա­մի մեջ է: Նաե­ւ վի­ճա­կագ­րութ­յունն է դա հաս­տա­տում, ինչ­քան էլ որ գյու­ղատն­տե­սութ­յանն անդ­րա­դառ­նում են ե­ռամս­յա­կը մեկ եւ խղճուկ տվյալ­նե­րով: Չ­նա­յած դրան, վի­ճա­կագ­րութ­յու­նը փաս­տում է, որ այս տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կին (վեր­ջին տվյա­լը) Հա­յաս­տա­նում ա­նաս­նա­պա­հութ­յան ո­լոր­տում 0.4 տո­կոս աճ կա, եւ ե­թե թան­կա­ցում­նե­րը հաշ­վենք, դա, ըստ էութ­յան, բա­ցա­սա­կան ցու­ցա­նիշ է: Ու հի­մա կա­րո՞ղ է ո­րե­ւէ լուրջ մարդ ա­սել.մի եր­կիր, ո­րի ա­նաս­նա­պա­հութ­յու­նը ոչ մի կերպ ի զո­րու չէ տե­ղա­կան սպա­ռու­մը գո­նե 1/3-ով բա­վա­րա­րել, այդ ինչ­պե՞ս է միս ար­տա­հա­նում, ու դա ներ­կա­յաց­նում են, որ­պես մե­ծա­գույն ձեռք­բե­րում:

Չ­նա­յած, Պա­պո­յա­նի այդ խոս­քե­րը սո­վո­րա­կան քա­րոզ­չութ­յու­նից այն կողմ չեն անց­նում. ի­րա­կա­նում ա­նաս­նա­պա­հութ­յան ո­լոր­տում ոչ մի լուրջ, ան­գամ` ան­լուրջ ար­տա­հա­նում էլ չու­նեն: Նույն ա­ռա­ջին եռամս­յա­կում, ան­ցած տար­վա հա­մե­մատ, Հա­յաս­տա­նում ոչ թե միայն մսի, այլ, առ­հա­սա­րակ, «կեն­դա­նի­ներ եւ կեն­դա­նա­կան ծագ­ման ար­տադ­րանք» ապ­րան­քախմ­բով Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նու­մը նվա­զել է մոտ կի­սով չափ` 41.7 տո­կո­սով. ա­հա եւ քեզ վրա­ցա­կան շու­կա նվա­ճել: Մոտ 25 տո­կո­սի չափ նվա­զել է նաեւ «կեն­դա­նա­կան եւ բու­սա­կան ծագ­ման յու­ղեր եւ ճար­պեր» ապ­րանք­նե­րի ար­տա­հա­նու­մը: Պատ­րաս­տի սննդի ար­տա­հա­նու­մը, այն հաշ­վով, որ մի­գու­ցե այդ­տեղ ա­նաս­նա­բու­ծա­կան ար­տադ­րանք կա, է­լի վի­ճա­կը չի փրկում. այս­տեղ եւս ան­կում է` 7 տո­կոս: Կարճ ա­սած, ո´չ նախ­կին նա­խա­րար Քե­րոբ­յա­նը, ո´չ­ էլ ներ­կա նա­խա­րա­րը «քոռ կո­պե­կի» օ­գուտ ան­գամ գյու­ղատն­տե­սութ­յա­նը չեն տվել:

ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՆԻԿՈԼՅԱՆ ՃՈԽ ԱՃԵՐԸ

­Բայց այս պատ­մութ­յա­նը մո­տե­նանք մեկ այլ կող­մից. քիչ բա­ցա­ռութ­յամբ, խո­րը ան­կում­ներ են հա­յաս­տան­յան ոչ միայն գյու­ղատն­տե­սութ­յան, այլ, առ­հա­սա­րակ, ողջ տնտե­սութ­յան հա­մար: Ու այս­տեղ պարզ հարց է ա­ռա­ջա­նում: Այս­պես, վի­ճա­կագ­րութ­յունն այս տար­վա ա­ռա­ջին չորս ա­միս­նե­րին (վեր­ջին տվյալ­նե­րը` ա­ռանց գյու­ղատն­տե­սութ­յա­ն) ար­ձա­նագ­րել է 5 990 521.9 հա­զար կամ մոտ 6 մի­լիարդ դո­լա­րի ար­տա­հա­նում` ան­ցած տար­վա մոտ 2.2 մի­լիար­դի դի­մաց: Ա­ճը ֆան­տաս­տիկ է` 3.8 մի­լիարդ դո­լար կամ 2.8 ան­գամ: Եվ ե­թե տնտե­սա­կան բո­լոր հիմ­նա­կա­ն ուղ­ղութ­յու­նե­րում ար­տա­հան­ման նման ան­կում­ներ են, որ­տե­ղի՞ց ծլեց ընդ­հա­նուր ար­տա­հան­ման այդ ֆան­տաս­տիկ ա­ճը:

Ո­րոշ ուղ­ղութ­յուն­նե­րում աճ, ի­հար­կե, կա: Օ­րի­նակ` «բու­սա­կան ծագ­ման ար­տադ­րանք» ապ­րան­քախմ­բում մոտ 7 մի­լիո­նի, «հան­քա­հում­քա­յին ար­տադ­րան­քի»` 60 մի­լիո­նի եւ այլն, ո­րոն­ցով 3.8 մի­լիարդ աճ չես ա­պա­հո­վի: Ու միակ ապ­րան­քա­խում­բը, որ­տեղ վի­ճա­կա­գի­րնե­րը թռիչք են ար­ձա­նագ­րում, դա «թան­կար­ժեք եւ կի­սա­թան­կար­ժեք քա­րեր, թան­կար­ժեք մե­տաղ­ներ եւ դ­րան­ցից ի­րերն» է: Այս ուղ­ղութ­յամբ ան­ցած տար­վա ա­ռա­ջին չորս ա­միս­նե­րի մոտ 510 մի­լիոն դո­լա­րի փո­խա­րեն այս տա­րի ար­տա­հա­նու­մը կազ­մել է մոտ 4.6 մի­լիարդ: 9.0 ան­գա­մա­նոց աճ կամ մոտ 3.9 մի­լիար­դի:

Ա­վե­լի պարզ ա­սենք. այդ «թան­կար­ժեք» ո­լոր­տին գու­մար­վել է մեկ-եր­կու այլ ուղ­ղութ­յու­ննե­րով հի­շա­տակ­ված ան­հա­մե­մատ ա­ճը, եւ է­լի ու­նե­ցել ենք ընդ­հա­նուր ար­տա­հան­ման ա­վե­լի հա­մեստ` 3.8 մի­լիար­դա­նոց աճ: Սա ար­դեն «եր­կաթ­բե­տոն­յա» ա­պա­ցույց է, որ հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան մյուս բո­լոր ճյու­ղե­րը, ճիշտ տեր­մի­նով ներ­կա­յաց­նենք, «սատ­կած» վի­ճա­կում են: Ընդ ո­րում, «թան­կարժեք քար-մե­տաղ­նե­րի» ուղ­ղութ­յամբ ար­տա­հան­ման 3.9 մի­լիար­դա­նոց ա­ճը չի նշա­նա­կում, որ այս ո­լոր­տը ծաղկ­ման մեջ է: Հաս­կա­նա­լու հա­մար անց­նենք ներ­մուծ­մա­նը: Այս­պես, նույն «թան­կար­ժեք եւ կի­սա­թան­կար­ժեք քա­րեր, թան­կար­ժեք մե­տաղ­ներ եւ դ­րան­ցից ի­րեր» ուղ­ղութ­յամբ այս տար­վա չորս ա­միս­նե­րին նոր­մու­ծումն ան­ցած տար­վա 450 մի­լիո­նից հա­սել է 4.9 մի­լիարդ դո­լա­րի: Ա­ճը մոտ 4.3 մի­լիարդ է կամ 10.8 ան­գամ, այ­սինքն` հա­մադ­րե­լի ցու­ցա­նիշ այդ ո­լոր­տում ար­տա­հան­ման ա­ճի հետ:

Ե­րե­ւի թե պարզ է, թե ինչ է կա­տար­վում. ինչ-որ տե­ղից, դի­ցուկ` Ռու­սաս­տա­նից (որ­տե­ղից ներ­մու­ծու­մը մոտ 1 մի­լիար­դից հա­սել է 5.5 մի­լիար­դի) մե­ծա­ծա­վալ ոս­կի, այլ թան­կարժեք մե­տաղ­ներ եւ քա­րեր են գա­լիս Հա­յաս­տան, ու ինչ­պես գալիս են, այդ­պես էլ գնում են մեկ այլ եր­կիր, ա­սենք` Է­մի­րատ­ներ ու այլ ա­րա­բա­կան երկր­ներ: Արդ­յուն­քում, ու­նենք ար­տա­հան­ման 2.8 ան­գա­մա­նոց աճ, եւ Նի­կոլն ինքն ի­րեն եր­կինք է թռցնում, թե տե­սեք ինչ լավ եմ ղե­կա­վա­րում: Ի­րա­կան պատ­կե­րը, սա­կայն, տնտե­սութ­յան այն մյուս ճյու­ղե­րի հի­շա­տակ­ված «սատ­կած» վի­ճակն է, ո­րը կդառ­նա Հա­յաս­տա­նի ա­մեն մի քա­ղա­քա­ցու հա­մար ի­րա­կան «սատ­կած» վի­ճակ այն պա­հին, երբ կկանգ­նի Ռու­սաս­տա­նից ե­կող այդ հոս­քը:

Ու այս պարզ ի­րո­ղութ­յու­ննե­րից հե­տո ի հայտ է գա­լիս ա­մե­նա­պարզ հար­ցը. ի­րե­րի նման վի­ճա­կում Նի­կո­լը կա­րո՞ղ է Մոսկ­վա­յի «գլխից թռնել»…

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ






Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top