ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ՄԵՐ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում։ Հավաքին մասնակցում են Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մեկնող 3 ծանրորդները ԱՆԴՐԱՆԻԿ և ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆԵՐՆ ու ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ, ինչպես նաև երիտասարդ ծանրորդներ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ և ԳԵՎՈՐԳ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ՓԱՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ հավաքի մասին ՀԱՕԿ - ի պաշտոնական կայքին ասել է հետևյալը.

«Գլխավոր թիմի կազմի փոփոխությունը պետք է սահուն և աննկատ լինի, փորձառուների կողքին պետք է լինեն նաև երիտասարդները։ Թիվը փոքր է, որպեսզի հնարավորինս կարողանանք գումար խնայել։ Հունիսի 16-ին կգանք Երևան և Օլիմպավանում նոր երիտասարդների կհրավիրենք հավաքի։ Ամեն բան արվում է այնպես, որ Բահրեյնի Մանամա քաղաքում դեկտեմբերին նախատեսված Աշխարհի առաջնությունում կարողանանք 10 ծանրորդով ելույթ ունենալ։ Ինչ վերաբերում է Փարիզին, պետք է ցանկալի մարզավիճակով մեր ծանրորդներին ներկայացնենք խաղերին»։

Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ