ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը. Transfermarkt-ը թարմացրել է տվյալները

Սպորտ

Հեղինակավոր Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Հայ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որի տրանսֆերային արժեքը վերջին թարմացումից հետո բարձրացել է 2 միլիոն եվրոյով և դարձել 20 միլիոն:

Երկրորդը Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն է, որի  տրանսֆերային արժեքը 7 միլիոնից դարձել է 6,5 միլիոն եվրո:

Հենրիխ Մխիթարյանը երրորդն է՝ 6 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով:

Չորրորդ տեղում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը ևս նվազել է՝ 4,50 միլիոնից դառնալով 4 միլիոն եվրո:

Լավագույն հնգյակը եզրափակում է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 2 միլիոն եվրո:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ