ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ՀՈՒՆԻՍԻ 11-Ը, ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՀՈԿՍԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, հունիսի 11-ը, խորհրդային հայ լեգենդար ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ ՀՈԿՍԵՆ ԱՌԱՔԵԼԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ծննդյան օրն է, 63-ամյակն է նշում։ Նա ծնվել է 1961 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 1965-ին, ընտանիքով տեղափոխվել են Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղ։ 1982 թվականին, Միրզոյանը հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, նույն հաջողությունը նա կրկնել է 1983, 1988 և 1991 թվականներին։ 1983-ին, հաղթել է մեծահասակների Աշխարհի առաջնությունում սահմանելով նոր համաշխարհային ռեկորդներ հրում վարժության և ընդհանուր հաշվարկում։ Իսկ ուղիղ 36 տարի առաջ, հեռավոր 1988 թվականին, Միրզոյանը դարձել է Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նրա որդին Առաքելը և եղբորորդին Արայիկը ևս ծանրամարտիկներ են շարունակում են նրա սուրբ գործը։

Հոկսեն Միրզոյանի ջանքերով, ծանրամարտի մարզադպրոց է բացվել նրա հարազատ գյուղում, որտեղ պարապում են բազմաթիվ երեխաներ։

Շնորհավորում ենք լեգենդար մարզիկին, մաղթելով առողջություն, ամենայն բարիք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ