Պրոֆեսոր Չարչյանը շարունակում է բարձրակարգ անվճար խորհրդատվություն տրամադրել
Առողջապահական
Կոնքը մի քանի ոսկրերից կազմված համակարգ է, տեղակայված է ողնաշարի հիմային հատվածում: Այն կմախքի հիմքն է, պաշտպանում է որովայնի ստորին հատվածում գտնվող ներքին օրգանները, միմյանց է կապում իրանը և ստորին վերջույթները:
Կոնքի ոսկրերի կոտրվածքները դասվում են ծանր և բարդ վնասվածքների շարքին: Դա պայմանավորված է արյան զգալի կորստով և ցավային արտահայտված համախտանիշով, վնասվածքային շոկով: Հիվանդը գանգատվում է վնասվածքի շրջանում արտահայտված ցավերից, քայլելու անհնարինությունից կամ կոնքազդրային հոդում շարժումների սահմանափակումից:
Կոնքի վնասվածքների դեպքում բուժման եղանակի ընտրությունը կախված է դրանց բնույթից, տեղակայումից, կոտրվածքի բեկորների կայունությունից և այլ գործոններից: Օգտագործվում են բուժման կոնսերվատիվ և վիրահատական եղանակները:
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար կարող եք զանգահարել և գրանցվել (+374) 10 24 40 10 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին, ժամը 9:30-ից կամ այցելել Իզմիրլյան բժշկական կենտրոն: