Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ինչու Պուտինը ներկայացրեց «բանակցային վերջնագիր», քաջ գիտակցելով, որ չի կատարվի

Միջազգային

Եվ այսպես, Պուտինը Ուկրաինային ներկայացրեց, եթե կարելի է ասել, «բանակցային վերջնագիր»: Այն է, ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ՌԴ կազմ վերցված տարածքներից` դրանց պաշտոնական սահմանները հաշվի առնելով: Կիևն էլ անմիջապես պետք է նստի բանակցային սեղանի շուրջ` այդ իրողությունը հաստատելու, ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու եւ չեզոք պետության կարգավիճակ ընդունելու պայմանով։

Լավրովն էլ անմիջապես մանրամասնեց` Արեւմուտքի հանդեպ որեւէ վստահություն չկա, եւ ուկրաինական հարցի նման լուծման ՌԴ-ն կգնա, այն է` պրակը կդադարեցնի միայն վստահ լինելով, որ նորից չեն փորձի Մոսկվային խաբել:

Պուտինը, իհարկե, այն լրջագույն գործիչն է, որ հազիվ թե մեկ վայրկյան անգամ հավատա, որ այս «բանակցային վերջնագիրը» դրական արձագանք կունենա: Այսինքն, որ Արեւմուտքը Կիեւի մանկլավիկներին թույլ կտա «խաղից թռնել»: Ու շատ պարզ հարց` ի՞նչ իմաստ ուներ այս վերջնագիրը:

Բայց նաեւ` Պուտինը հաստատ հենց այնպես չէր կարող այս ամենը ասեր: Նման է նրան` վերջին նախազգուշացում, որ հանկարծ հետո չբողոքեք: Ու այն, որ այս նախազգուշացումն արվում է հենց այս պահին, դա թափանցիկ ակնարկ է, որ ռուսական բանակը պատրաստ է այս վերջին նախազգուշացման մերժմանը հաջորդող գործողություններին: Կարծ ասած, ինչես վերջերս էինք ներկայացրել` «Ռուսներն Ուկրաինայում ինչ-որ խոշոր բանի են պատրաստվում» (https://iravunk.com/?p=285737&l=am):

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ