ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Սպորտ

Ֆուտբոլային Եվրո-2024-ի բացման խաղում Գերմանիայի հավաքականը Մյունխենում 5:1 հաշվով հաղթեց Շոտլանդիայի հավաքականին։

10-րդ րոպեին աչքի ընկավ  Ֆլորիան Վիրցը (տեսանյութ)։ 19-րդ րոպեին գերմանացիների առավելությունը կրկնապատկեց Ջամալ Մուսիալան (տեսանյութ)։

44-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց եւ հեռացվեց  Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա պաշտպան Ռայան Պորտեուսը։ Իսկ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Կայ Հավերցը (տեսանյութ)։

68-րդ րոպեին Գերմանիայի թիմի չորրորդ գոլը խփեց Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ)։ 87-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 31-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը (տեսանյութ)։ Ավելացված ժամանակում հաշիվը 5:1 դարձրեց Դորտմունդի «Բորուսիայի» 30-ամյա կիսապաշտպան Էմրե Ջանը (տեսանյութ)։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ