Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

Շտապ. Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ պետական դրոշն ու պոկել զինանշանը

Թեմա

Հաղթանակի զբոսայգում` «Փառքի ծառուղու» հատվածում գտնվող ՀՀ սահմանները պահող հայ եւ ռուս սահմանապահին նվիրված արձանի մոտ ծածանվող Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության դրոշներից մնացել է միայն Հայաստանինը: 

Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին՝ արձանի հետեւում, որտեղ սահմանային սյուների վրա փակցված էր ՀՀ եւ ՌԴ զինանշաններն, այլեւս մնացել է միայն Հայաստանի Հանրապետության գերբը, ՌԴ-ինը՝ պոկել են:

Նշենք, որ մինչ այս պահն՝ այն չի վերականգնվել, ոչ էլ տեղի ունեցածի համար որեւէ մեկը պատասխանատվություն է կրել: Ընդ որում՝ սա առաջին անգամ չէ, դեպքն արդեն պարբերական բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ տարածքը, որտեղ տեղակայված է դեռեւս նախորդ տարի կանգնեցված արձանը, պատկանում է ուղիղ քաղաքապետարանին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ