Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները Երեւանը երգում է սիրո մասին 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը

Ուզում են Հայաստանը վերածել թուրք-ադրբեջանական տանդեմի միջեւ անկլավի. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

«ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԵՏՔ Է ՊՆԴԵԼ, ՈՐ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈԽԻ ԻՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

— Պարոն Այվազյան, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն պահանջում, որպեսզի փոփոխվի ՀՀ Սահմանադրությունը։

—Այստեղ մի քանի շերտ կա։ Թուրքիայի հերթական զառանցանքն այն է, թե` Հայաստանի զինանշանի վրա Արարատ լեռն է պատկերված։ Դա տարածքային հավակնությունն է, իրենց բորբոքում է նաեւ Սողոման Թեհլերյանի, Գարեգին Նժդեհի արձանները Հայաստանում: Բացի այդ, խնդիր են տեսնում, որ մեր Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրի մասին, որտեղ հստակ նշված է, որ Արեւմտյան Հայաստան հասկացություն կա։ Կետ կա նաեւ` Թուրքիայում հայերի ցեղասպանության հետ կապված, որում ասվում է, որ Արցախի եւ Հայաստանի միավորման մասին հասկացություն գոյություն ունի: Հստակեցնեմ` ոչ թե Սահմանադրության մեջ, այլ Սահմանադրության պրիամբուլայի մեջ կա հղում` Անկախության հռչակագրի հետ կապված: Սակայն այստեղ նաեւ փոխադարձաբար պետք է պնդել, որ առաջին հերթին Ադրբեջանը փոխի իր Սահմանադրությունը եւ սահմանադրական փաստաթղթերը, որտեղ ակնհայտորեն տարածքային հավակնություններ գոյություն ունեն ՀՀ տարածքի վրա: Ըստ Ադրբեջանի սահմանադրական փաստաթղթերի` Ադրբեջանը հանդիսանում է Առաջին Հանրապետության իրավահաջորդը, որը եւ հռչակել է իրեն 113,800 քառակուսի կմ տարածքով:  Փաստացիորեն ներկայիս Ադրբեջանը ներկայիս Հայաստանից, ըստ իրենց Սահմանադրության, ունի տարածքային պահանջ, 19.200 քառ. կմ: Այսինքն` Հայաստանի համար իրենք պատկերացնում են տարածք՝ ընդամենը մոտ 10.000 ու մի քանի քառակուսի կմ: Դրա համար իրենք չեն կոնկրետացնում, թե ինչի հիման վրա ի՞նչ նկատի ունեն, ի՞նչ սահմաններ են հիմք վերցնում եւ այլն: Բայց, միեւնույն ժամանակ, ըստ նույն Ադրբեջանի Սահմանադրության, նրանք իրավահաջորդ չեն Ադրբեջանական ԽՍՀ-ի: Մինչդեռ պետք է հասկանանք, որ այս քեմալաբոլշեւիկյան պայմանագիրը` կապված Հայաստանի սահմանների հետ, ապօրինի է, որը միայն այն ժամանակահատվածում ապօրինի կերպով մտցված է Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը` Ադրբեջանի կազմ: Ուրեմն, ինքը՝ Ադրբեջանը, չի ճանաչում այդ բոլոր սահմանները Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Ըստ այդմ, Ադրբեջանը պետք է, օրինակ, փոփոխի իր Սահմանադրությունը: Նույնը եթե մենք զինանշանի մասին խոսենք, ապա Ադրբեջանին ավելի հարիր կլինի կացին նկարվի իրենց զինանշանի վրա, քանի որ ամենակարեւոր գործիքն է` իրենց խնդիրները լուծելու համար, եւ նաեւ դրոշի վրա, օրինակ, նրանք պատկերել են ինչպես Թուրքիայի կիսալուսինը, ընդ որում` երբ լուսինն էլ չի պատկանում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային: Ադրբեջանին առավել քան հարիր կլիներ դրոշի վրա տեղադրեր սեւ ու սպիտակ ոչխարների պատկերը: Եթե պատմության մասին ենք խոսում եւ պատմական արմատներին ենք վերադառնում, ինչպես նաեւ իրավական խնդիրների մասին ենք խոսում, ապա կարելի է դա փոխադարձաբար այդպես տարանջատել։ Բայրամովը շատ սխալ մոտեցում էր ցուցաբերում` ասելով, որ ի տարբերություն ՀՀ Սահմանադրության՝ իրենց Սահմանադրությունը ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում: Այո՛, ներկայացնում է ե՛ւ Հայաստանի Հանրապետության հանդեպ, ե՛ւ Վրաստանի Հանրապետության, ե՛ւ անգամ Ռուսաստանի Դաշնության հանդեպ։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ թաքնված են այդպիսի խոտաններ:

«ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, ԽՈՋԱԼՈՒՈՒՄ, ՍԱԴՐԱՆՔ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ»

— Ադրբեջանի նախագահը մեծ ցանկություն է հայտնել, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ Հայաստանը ներողություն խնդրի Խոջալուի, իբրեւ թե, «ցեղասպանություն» ասվածի համար։ Ի՞նչ կասեք այս մասին:

Ինչ կատարվեց, այսպես կոչված, Խոջալուում, սադրանք էր ադրբեջանական կողմից, որը նպատակաուղղված էր իշխանությունն ապօրինաբար զավթելու համար, ինչը նաեւ տեղի ունեցավ: Եղելությունը վկայում է, որ ուղղակիորեն այնտեղ կոտորել են իրենք` ադրբեջանցիները: Պետք է փոխադարձաբար հիշեցնենք, որ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայերի ցեղասպանության փաստը եւ նաեւ պետք է ճանաչի այն, ինչը կատարեց հյուսիսային Արցախում, Նախիջեւանում: Եվ ի վերջո ցեղասպանական ակտ կատարեց Արցախում` 2023 թվականին։ Այս հարցերի շուրջ ինքներս պետք է նախաձեռնող լինենք: Չէ՞ որ համաշխարհային հանրությունը եւ դրան գումարած Ադրբեջանն ու Թուրքիան պնդում են, որ միջազգային հանրության երաշխիքների ներքո՝ Արցախի հայ բնակչությունը լիիրավ իրավունք ունի վերադառնալ եւ վերաբնակվել իրենց նախնյաց տարածքներում՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո, այլ ոչ թե ադրբեջանական ցեղասպանական մեքենայի լծի տակ:

Իհարկե, Ադրբեջանն այս բոլոր բանակցություններում որքան փորձում է կառուցողական թվալ, այդքան էլ ինչ-որ հորինված պատճառներ է բերում առաջ։ Վաղն էլ լիովին այլ բան կարող են ասել: Ասենք թե` Երեւանի կենտրոնում երկու թուրք են ապրել եւ այնտեղ էլ սահմանազատում պետք է կատարվի՝ Ադրբեջանի ազգային ակադեմիայում հորինված քայլերի պատվերով, կամ հորինված քարտեզների հիման վրա։

Պարզ է, որ Ադրբեջանը բնավ շահագրգռված չէ խաղաղության մեջ եւ ոչ էլ այդպիսի նպատակադրում ունի։ Նրանք ցանկանում են, որ  Հայաստանն անձնատրման միակողմանի պայմանագիր ստորագրի, ըստ որի՝ Հայաստանն ընդունի իրենց բոլոր պայմանները անխտիր կերպով եւ եթե ընդունի՝ դրան կավելանան նորանոր պահանջներ եւս։ Չէ՞ որ նրանք մտադրություն չունեն, որ իրենց զորքը դուրս բերել Հայաստանի Հանրապետության տարածքից, որից արդեն իսկ օկուպացրել են մոտավորապես 200 քառ.կմ տարածք:

Պնդում են ինչ-որ գյուղերի մասով նաեւ Տավուշի մարզում։ Հերթական զառանցանքները: Աշխարհում որեւէ մի երկիր կա՞, որ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել են ոչ թե խաղաղության հիման վրա, քանի որ խաղաղությունը նկատի ունեն, որ պատերազմ է եղել, եւ մեկն ու մեկը պետք է որոշ տարածքների օկուպացիայի համար գումարներ վճարի։

Հարաբերությունների կարգավորման մասին նախքան պայմանագիրը ստորագրելը եւ դիվանագիտական հարաբերություններն հաստատելը, ո՞վ է տեսել, որ այդտեղից սահմանազատում եւ սահմանագծում տեղի ունենա, երբ թշնամու զորքերը մխրճվել են քո սեփական տարածք։ Այդպիսի բան գոյություն չունի, եւ Ադրբեջանն էլ մտադիր չէ բոլորովին որեւէ կառուցողական մոտեցման։ Իրենք մոտենում են հետեւյալ բանաձեւով. Որքան ավելին ստանան, այնքան էլ ավելին կպահանջեն, եւ այստեղ չափ ու սահման չկա, կանգ առնել չկա, ո՛չ պատիվ կա, ո՛չ խոսք կա, ո՛չ մի բան։ Դա սովորական թուրքական նացիզմի տրամաբանությունն է։ Նրանք ուզում են Հայաստանը վերածել թուրք-ադրբեջանական տանդեմի միջեւ անկլավի։

— «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասում էր, որ մենք պետք է փակենք չվերջացող պատերազմի դուռը։ Ինչպե՞ս է սա հնարավոր։

— Ինձ դժվար է մեկնաբանել սրբազանի ասածը, սակայն կարող եմ ասել իմ կարծիքը։ Իմ կարծիքով` չփակվող պատերազմի դուռը միակողմանի փակել չի լինելու, որքան էլ մենք չցանկանանք։ Այնպես որ, այդ չփակվող դուռը այդպես էլ կմնա՝ հավերժ չփակվող, քանի որ թուրքը երբեք չի անհանգստանա` ապրելով Անատոլիայում թե ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքի ընդամնեը 1/7-րդ մասում։ Քանի դեռ մենք հիմար չենք, այդ տարածքում գոյություն ունենք, ապա այդ տարածքների կորստիչների համար վտանգ ենք ներկայացնում։ Իզուր չէ, որ նրանք պարտավոր են 50, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի կառավարություն ստեղծելով` ինչ-որ միջոցառումներ անցկացնել Լոնդոնում եւ Վարշավայում՝ հրահրելով Արեւմտյան Ադրբեջանին եւ ասելով, որ նրանք Հայաստանը նկատի ունեն եւ ծրագրեր են մշակում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիԻնչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top