ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը հաղթեց իտալացիներին և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Սպորտ

Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրի խաղում  Իսպանիայի հավաքականը մրցեց Իտալիայի ընտրանու հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։ Իսպանացիները  դարձան Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի երկրորդ մասնակիցը, Գերմանիայի հավաքականը եւս նվաճել է ուղեգիր։

Իսպանացիներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին,  երբ Նիկո Ուիլյամսի՝ եզրից կատարած փոխանցումից հետո Դոնարուման դժվարությամբ հեռացրեց գնդակը, որը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Ռիկարդո Կալաֆիորին:

Իսպանացիները, 1-0 հաշվով հաղթելով, 6 միավորով խմբում ապահովեցին առաջին տեղը: Իտալիայի հավաքականը երեք միավորով երկրորդն է, Ալբանիան և Խորվաթիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Իսպանիա - Իտալիա՝ 1-0 (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ