⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՔՊ-ականներին ավելի շատ անհանգստացրել է շեֆի անսովոր ուրախ տրամադրությունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բամբասանք

Իշխանական կուլիսներում պատմում են, թե Փաշինյանն օրերս հավաքել է իր մտերիմ ՔՊ-ականներին եւ վստահեցրել, որ իրենց իշխանությունն անսասան է, եւ վերջիններս այս ուղերձը շեֆի անունից փոխանցեն թիմակիցներին։ Մեկ անգամ եւս ասել, որ բոլոր պատասխանատու, ինչպես մեր աղբյուրն է ասում՝ «մուխանաթ» հայտարարություններն ինքը կանի, իսկ թիմակիցներից էլ պահանջվում է զուտ մասսայի առաջ արդարացնել ասվածն ամեն գնով։ Նույն հանդիպմանը զգուշորեն մտահոգություն հայտնած թիմակիցներին Նիկոլը վստահեցրել է, որ ինքը մանդատ է ստացել, թող «դուխները» տեղը պահեն։ Թե ինչ մանդատ ու ում կողմից, նա չի մանրամասնել։ Թիմակիցներին ավելի շատ անհանգստացրել է շեֆի անսովոր ուրախ տրամադրությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ