ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԵՎՐՈ-2024. Ավստրիան հաղթեց Լեհաստանին(տեսանյութ)

Սպորտ

Ավստրիայի հավաքականը Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանի ընտրանուն։

Ավստրիացիների կազմում 9-րդ րոպեին գլխի հարվածով հաշիվը բացեց Գերնոտ Թրաուները։ Լեհերը 21 րոպե անց Քշիշտոֆ Պիոնտեկի դիպուկ հարվածի շնորհիվ հավասարեցրին խաղի հաշիվը:

Ավստրիայի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց  Քրիստոֆ Բաումգարտները 66-րդ րոպեին։ Մյուս գոլը ավստրիացիները խփեցին 11 մետրանոցից, որն անվրեպ իրացրեց Մարկո Արնաուտովիչը:

Ավստրիայի հավաքականը 3 միավորով D խմբում հավասարվեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային և Նիդերլանդներին: Լեհաստանի հավաքականը միավոր չունի:

D խումբ

Լեհաստան - Ավստրիա՝ 1-3 (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ