Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում

Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) դարձել է  ոսկե մեդալակիր։

Մինչև 17 տարեկանների պայքարում Մովսիսյանը գրանցել է երկամարտի 301 կգ (140+161 կգ) արդյունքը։ Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալի է արժանացել նաև պոկում ու հրում վարժություններում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 չեմպիոն էր դարձել նաև Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ)։ Վոլոդյա Սարգսյանը (55 կգ) Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ) արժանացել են բրոնզե մեդալի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ