ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԵՎՐՈ-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային(տեսանյութ)

Սպորտ

Եվրոպայի առաջնության F խմբի երկրորդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը Դորտմունդում 3-0 հաշվով հաղթեցին Թուրքիայի հավաքականին: 

Պորտուգալացիները դարձավ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի երրորդ մասնակիցը: 

21-րդ րոպեին  հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան: 7 րոպե անց Թուրքիայի հավաքականի և հունական «Պանատինայկոսի» պաշտպան Սամեթ Ակայդընը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց էլ պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուի գոլային փոխանցումից հետո հաշիվը խոշոր դարձրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը՝ 3-0:

Պորտուգալիայի հավաքականը 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր: Թուրքերը երեք միավորով երկրորդն են, վրացիները և չեխերը մեկական միավոր ունեն:

Թուրքիա - Պորտուգալիա՝ 0-3 (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ