ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի Մ17 առաջնությունում դարձել է փոխչեմպիոն։

Մրցաշարի եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել է Իվան Յանկովսկիին (Ուկրաինա)։

Մինչև եզրափակիչ հասնելը Կիրակոսյանը 5-2 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչին և 9-0 հաշվով ուժեղ գտնվել Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Պետրոս Կուրղինյանից: Կիսաեզրափակիչում նա տուշեով առավելության էր հասել  բուլղարացի Դենիս Լազարովի նկատմամբ։ Այդ գոտեմարտում Կիրակոսյանը պարտվում էր 2-8 հաշվով, սակայն 5 միավորանոց հնարք կատարեց, իսկ հետո մրցակցի թիակները սեղմեց գորգին՝ ստիպելով մրցավարին վաղաժամ ավարտել գոտեմարտը։

Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր` 6-0 հաշվով հաղթելով Սերբիայի ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին մրցագորգ դուրս եկած ըմբիշներից Մարատ Աճեմյանը (45 կգ), Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և
Ալեքս Մարգարյանը (60 կգ) նույնպես դուրս են եկել եզրափակիչ ու պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար, իսկ Արթուր Ամոյանը (71 կգ) կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ