ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԵՎՐՈ-2024. Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց լեհերի հետ, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին(տեսանյութ)

Սպորտ

Եվրո-2024-ում պայքարն ավարտեցին D խմբի հավաքականները։ Ֆրանսիայի ընտրանին Լեհաստանի թիմի հետ խաղաց ոչ-ոքի 1-1 հաշվով։

Ֆրանսիացիները 56-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի` Եվրոպայի առաջնություններում խփած առաջին գոլի շնորհիվ բացեց հաշիվը, իսկ մրցակիցը 79-րդ րոպեին պատասխանեց  կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի դիպուկ հարվածով։ Երկու դեպքում էլ ֆուտբոլիստներն աչքի ընկան 11-մետրանոցից։

Խմբի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը համառ պայքարում 3-2 հաշվով առավելության հասավ Նիդերլանդների նկատմամբ։

Հանդիպման ընթացքում նիդերլանդցիները կարողացան երկու անգամ հավասարեցնել հաշիվը, սակայն 80-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը հաղթանակ պարգևեց Ռալֆ Ռանգնիկի գլխավորած հավաքականին։

Այդ հաղթանակի շնորհիվ Ավստրիայի հավաքականը 6 միավորով D խմբում գրավեց առաջին տեղը։ Ֆրանսիան 5 միավորով երկրորդն է, Նիդերլանդները 4 միավորով` երրորդը։ Լեհաստանը 1 միավորով եզրափակեց խումբը։

Բացի Լեհաստանի հավաքականից, խմբի մյուս անդամները պայքարը կշարունակեն մրցաշարի փլեյ-օֆֆում։

Ֆրանսիա - Լեհաստան` 1-1 (տեսանյութ)

Նիդերլանդներ - Ավստրիա` 2-3 (տեսանյութ)


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ