Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Առյուծի բաժինը որպես հին` քոյնա, պահել է իրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀԱՄԱՐՅԱ ՔՐԴԻ ԼՈԼՈ

(ՆԻԿՈԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Որ իմանամ` ինչ եք ուզում, որ ասեմ` կասեմ, բայց որ չգիտեմ` ինչ եք ուզում ասեմ, ի՞նչ ասեմ։

**

ԸՍՏ ՎԱՍՏԱԿԻ

(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` «ՀԱՋՈՂԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ 42 ՀՈԳՈՒ 1 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ  ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ֆինանսիստների` Աննան հարուստներից ռեկետի միջոցով կորած փողերի միայն մի չնչին մասն է տվել սկսնակներին, առյուծի բաժինը որպես հին` քոյնա, պահել է իրեն։

 **

 ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ

 (ՍՐԲԱԶԱՆԸ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՈՒՆ ԱՌ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԶՐՈՒՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Սրբազանը իշխանափոխությունը մեկա չի հաջողի, եթե անգամ գյուղացիների հետ պայմանագիր կնքի ու շարժման անունը դնի ԳՊ։

 **

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

 (ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՐԲԱԶԱՆԻ ՄՈՏ ՈՐՊԵՍ ԺՈՒՉՈԿ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Սուրեն, տերերդ ու՞ր են։

 **

ՏՈՒՐԳԵՆԵՎԸ  ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ  Է

 (ՀՅԴ- ԱԿԱՆ ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ԱՐԱԾ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ գրականագետների` ՀՅԴ -ի Գերասիմն անցած շաբաթ տվեց «Մումուի» Գերասիմին անցավ։

 **

 Дипломатия

Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումից հետո պաղեստինցիները հայտարարել են, որ իրենք էլ հնարավոր է ճանաչեն « Կովերի պարտեզի» անկախությունը։

**

ԻԼՀԱՄ ԱԽՊՈՐՍ ԳՈՒՅՔԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՄ

Ըստ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության` Նիկոլը Արցախի նախագահի մեքենան առգրավել է, որ հանձնի Ադրբեջանին եւ նույն պատրվակով էլ քրեական գործեր է հարուցել Արցախի քաղաքապետների վրա` «Ադրբեջանի շարժական գույքը» գողանալու փաստով:

**

ԴԱՐՎԻՆԻ ՕՐԵՆՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

(ԿԵՑՑԵ՜ ՀԵԾԱՆԻՎԸ. ՆԻԿՈԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼ)

Ըստ մարդաբանների` իրոք Նիկոլի հեծանիվ քշելը մեծ առաջընթաց է: Եթե նա 2018-ին միայն քայլում էր, ապա 2024-ի հեծանիվ քշելը, համեմատած կապիկների, որոնք ըստ Դարվինի, ծառերից իջան դարերի ընթացքում, Նիկոլից ընդամենը 6 տարի պահանջվեց` քայլելուց հասնել հեծանիվի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ