Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ

ԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը տուն ուղարկեց Վրաստանի ընտրանուն (տեսանյութ)

Սպորտ

Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Վրաստանի թիմի նկատմամբ։

18-րդ րոպեին Վրաստանի թիմի կայծակնային հակագրոհից հետո «Ռեալ Սոսիեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանի ինքնագոլի շնորհիվ  հաշիվը բացվեց։

39-րդ րոպեին Ռոդրիի ջանքերով իսպանացիները խփեցին պատասխան գոլը։

Երկրորդ կեսի մեկնարկում` 51-րդ րոպեին աչքի ընկավ Փարիզի ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։ 75-րդ րոպեին Նիկո Վիլյամսը մեծացրեց Իսպանիայի հավաքականի առավելությունը, իսկ 83-րդ րոպեին Դանի Օլմոն դրեց հանդիպման վերջակետը։

Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ և մրցելու է մրցաշարի տանտեր Գերմանիայի թիմի դեմ։ 

Իսպանիա - Վրաստան` 4-1 (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ