Պրոֆեսոր Չարչյանի հերթական կյանքի ցուցումով կատարած բարդագույն վիրահատությունը
Առողջապահական
Այսօրվա վիրահատությունն անհետաձգելի էր․․․
85-ամյա բուժառուն մեկ օր առաջ տանն ընկել էր ու կոտրել կոնքազդրային հոդը։ Անհրաժեշտ էր վիրահատել շտապ-անհետաձգելի ցուցումով, թեև բուժառուն ուներ հարակից սոմատիկ մի շարք հիվանդություններ՝ վարիկոզ, անոթների թրոմբ, կրծքային և որովայնային աորտայի անևրիզմա, մետաստազներ լյարդում՝ չարորակ գոյացության հեռացումից հետո։
Վիրահատությունը ռիսկային էր, բայց չվիրահատել կնշանակեր դատապարտել բուժառուին դանդաղ մահվան։
Կատարեցինք կոնքազդրային հոդի երկբևեռ էնդոպրոթեզավորում։ Վիրահատությունը տևեց 22 րոպե, անցավ հարթ, արյան նվազագույն կորստով՝ մոտ 30մլ։
Վիրահատության հաջորդ օրն իսկ բուժառուն կկանգնի ոտքի ու կքայլի։
ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար կարող եք զանգահարել և գրանցվել (+374) 10 24 40 10 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին, ժամը 9:30-ից