Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

Տնտեսություն

Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը այս տարվա մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ այն անվանելով «պոտենցիալ լուծում»:

«Տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պետք է կյանքի կոչվի դրանում ներառված 4 սկզբունքների միջոցով», – նշել են ԱԳՆ-ից։

ԱԳՆ-ն նաև հիշեցրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում:

Հիշեցնենք, որ «կալինինգրադյան մոդելը» առաջարկել է 2021 թվականին միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության իսրայելցի մասնագետ Միխայիլ Ֆինկելը։ Այն ավելի շատ հիմնված է քաղաքական, քան նյութատեխնիկական բաղադրիչի վրա:

ԽՍՀՄ փլուզումից հետո Լիտվան (ինչպես Միության մյուս հանրապետությունները) անկախություն ձեռք բերեց, իսկ Կալինինգրադը, լինելով Ռուսաստանի էքսկլավ, կորցրեց կապը երկրի հիմնական մասի հետ։

1997 թվականին Լիտվայի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվել է սահմանային համաձայնագիր։ Ռուսաստանը համաձայնագիրը վավերացրել է այն բանից հետո, երբ համաձայնություն է ձեռք բերվել Կալինինգրադի մարզ ապրանքների առանց վիզայի տարանցման մասին։ 2002 թվականին ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ տարանցման ռեժիմը չի սահմանափակի Լիտվայի ինքնիշխան իրավունքը՝ իրականացնելու անհրաժեշտ վերահսկողություն և արգելք սահմանի իր տարածք մուտքի համար:

Ներկայում համաձայնագիրը գործում է սահմանափակ ձևաչափով՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ