ՀՐԱՏԱՊ. Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիում
Առողջապահական
Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց հիգիենիկ տակդիրները թունավոր մետաղներ են պարունակում՝ կադմիում, արճիճ եւ մկնդեղ։ Հետազոտությունը հրապարակվել է Environment International (EnvInt) գիտական ամսագրում։
Տակդիրները հատուկ մտահոգություն են առաջացնում, քանի որ հեշտոցի լորձաթաղանթը քիմիական աբսորբցիայի ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մարմնի մյուս մասերը։ Բացի այդ, այդ պարագաներից օգտվում է կանանց 50-80 տոկոսը դաշտանի ժամանակ։