«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան

Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար. Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը դարձավ կրկնակի տոն

Լուսանկարներ

Հուլիսի 3-ը դարձավ կրկնակի տոն պարոնյանցիների համար. բեմ բարձրացավ «Կնոջս անունը Մորիս է» ներկայացումը՝ այն էլ հենց թատրոնի գլխավոր ռեժիսոր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հոբելյանական 65-ամյակին: «Իմ սիրելի թատրոնի տնօրինությունը, մասնավորապես՝ պարոն Կարո Շահբազյանը, որոշեցին օրը տոնի վերածել: Անկեղծ ասած, ես հոբելյաններ չեմ սիրում, եւ երբեք չեմ ցանկացել գլխավոր դերակատար լինել նման միջոցառումներին: Այնպես որ, ոչ մի վերամբարձ տեքստ, խոսք եւ ուղերձ չի լինելու»,- ներկայացումից առաջ՝ համեստորեն նշեց հոբելյարը: Բայց, այդուհանդերձ, սա լավագույն առիթն էր մշակութային գործիչներին մեկտեղելու մեկ հարկի տակ եւ ի պատիվ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրինության՝ երեկոն դարձնելու իսկական տոն՝ երգ ու երաժշտությամբ, անակնկալներով, ջերմ մթնոլորտով ու սիրելի հյուրերով: Ինչ խոսք, հոբելյանը լավագույն առիթն է ամփոփելու անցած տարիներն ու խոսելու առաջիկա ծրագրերի մասին, բայց նախ օրվա հոբելյարի հետ զրուցեցինք իր բեմադրած ներկայացման առաջնախաղի մասին:

- Տարիներ առաջ՝ դեռեւս Պատանի հանդիսատեսի թատրոնում, Դուք անդրադարձել էիք Ժորժ Կառվարենցի եւ Շառլ Ազնավուրի զարմիկի՝ Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությանը: Ինչո՞ւ որոշեցիք կրկին անդրադառնալ այս գործին:

- Բարձրարժեք կատակերգության կարիք կար, հիշեցի այս աշխատանքի մասին, որը բեմադրել էի մոտ 20 տարի առաջ: Ֆրանսահայ մեր հայրենակիցը՝ Րաֆֆի Շարտը, տեսել էր մեր նախորդ ներկայացումը, մեծ ուրախությամբ նորից համաձայնեց, որպեսզի այն Հայաստանում կրկին բեմադրենք։ Ներկայացումը բերադրեցինք եւ այնպես ստացվեց, որ թատրոնի տնօրենի հետ, երբ որոշում էինք օրն առաջնախաղի, բացեց ցանկն ազատ օրերի եւ ասաց, որ պրեմիերան կլինի հուլիսի 3-ին, մտքումս ասացի, որ սա երեւի նշան է, հատուկ է այսպես։ Թեպետ երբեք չեմ սիրել հոբելյաններ, դրանց միշտ սարկազմով եմ վերաբերվել: Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար, ուղղակի առիթն օգտագործվեց, հրատարակվեց փոքր գիրք-ալբոմ, որտեղ հնարավորինս կարողացանք ներկայացնել իմ լավագույն աշխատանքները՝ կարիերայի սկզբից մինչեւ հիմա, ներառված են նաեւ այլ նյութեր։ Հոբելյան, որպես այդպիսին, չէի ուզում լիներ, անկեղծ ասեմ՝ նույնիսկ այս ձեւաչափի մեջ եմ ինձ շատ վատ ու անհարմար զգում:

- Պարոն Ղազանչյան, հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր առաջին բեմադրած ներկայացումը եւ Ձեր բեմադրությունների շարքում ո՞րը կառանձնացնեք՝ որպես այցեքարտ Ձեր անցած ստեղծագործական տարիների:

- 1982 թվականն էր, Վարդգես Պետրոսյանի «Ապրած եւ չապրած տարիներն» է եղել, որի բեմականացումը ստացավ «Չապրած տարիներ» անունը. ես էի այդպես առաջարկել Վարդգես Պետրոսյանին։ Դրանից հետո հրաշալի գրող Վարդգես Պետրոսյանի եւ իմ միջեւ սկսվեց հետաքրքիր մտերմություն։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ կան ներկայացումներ, որոնք սիրել եմ. տարբեր ժամանակներում տարբեր ներկայացումներ են դրանք եղել։ Մի ժամանակ «Անտիգոնեն» էր, որն անընդհատ տանում էինք հյուրախաղերի, հետո՝ Արիիստոֆանեսի «Ամպեր» ներկայացումն ինձ համար շատ նշանակալից եղավ, որից հետո ինձ հրավիրեցին ե՛ւ Մակեդոնիա՝ Ամֆիթատրոնում բեմադրելու, ե՛ւ Կրայովայում՝ Ռումինայի հայտնի թատերական մայրաքաղաքում, որտեղ ընթանում էր աշխարհի ամենախոշոր շեքսպիրյան փառատոնը: Իսկ հիմա սիրած ներկայացում կարելի է համարել «Արքան հրապարակում»-ը, որը երկու օր լեփ-լեցուն դահլիճում խաղացել ենք նաեւ Միլանում:

- Մի առիթիով Ձեր հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ լուսահոգի Երվանդ Ղազանչյանն ասել է, որ հպարտանում է, որ նման որդի ունի, ուրախ է, որ նա յուրահատուկ ձեռագիր ունի եւ երբեք չի փորձել կրկնօրինակել իրեն…

- Յուրաքանչյուր արվեստագետ ինքնուրույն մարդ է, եթե ինքնուրույն չեղավ անհասկանալի է, թե ինչ կլինի։ Շատ դեպքեր կան, որ որդիներն իրենց հայրերի նման չեն եղել, վիճել են, կռվել են, ես էլ շատ եմ վիճել, բաներ են եղել, որ չեմ հավանել, իրեն ասել եմ, իհարկե, իմ ասածներն ավելի հիվանդագին էր ընդունում, բայց դա էլ նորմալ է։ Վերջին հաշվով՝ ի՞նչ է բեմը, թատրոնը, ո՞րն է ռեժիսորի աշխատանքը, ինչպե՞ս են տեսնում ստեղծագործությունն այսօրվա համատեքստում, դու կարող ես տեսնել այս կերպ, ուրիշն՝ այլ կերպ, տարօրինակ բան չկա: Ինչ-որ տեղ լավ է, որ ես երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում:

- Իսկ առաջիկա 65 տարիների համար՝ ի՞նչ ծրագրեր, նպատակներ, երազանքներ ունեք:

- Ծրագրերը շատ-շատ են: Հիմա չեմ ուզում խոսել, որովհետեւ առջեւում մեծ միջազգային ծրագիր կա ներկայացնելու: Մի օր մեծ հարցազրույցով այդ մասին մանրամասն կխոսեմ:

Ի դեպ, Հակոբ Ղազանչյանի դուստրը եւ կինը եւս ներգրավված էին «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման մեջ: Այս մասին զրուցեցինք նաեւ դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:

- Շատ սիրել ենք թե՛ աշխատանքային գործընթացը, թե՛ այս ստեղծագործությունն ու շատ հետաքրորությամբ, սիրով ու հավեսով ենք աշխատել բոլորս: Երբ մեր թատրոնի տնօրեն պարոն Կարո Շահբազյանը որոշեց, որ պրեմիերան պետք է հայրիկի ծննդյան նվերը լինի, բնականաբար, ավելի ոգեւորվեցինք։ Ինչ խոսք, հաճելի էր, ինձ համար՝ առավել եւս։

- Մարիամ, բեմում աշխատել բեմադրիչ հայրիկի հետ՝ բա՞րդ է, թե՞ արդեն սովորել եք:

- Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայրիկին համարում եմ իմ դերասանական վարպետության ուսուցիչը, հիմա սիրով նորից կկրկնեմ։ Վերջին շրջանում միմյանց հետ շատ քիչ ենք աշխատում, ես այլ ռեժիսորների հետ էի աշխատում, ինքն՝ այլ դերասանների, ու շատ լավ առիթ էր այս ներկայացումը, որովհետեւ, իսկապես, կարոտել էի իր հետ աշխատելուն։ Դրա համար շատ ուրախ եմ, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց:

- Իսկ ի՞նչ կմաղթեք Հակոբ Երվանդիչին առաջիկա 65 տարիներին:

- Հայրիկիս քաջառողջություն եմ մաղթում, բուռն ստեղծագործական կյանք ու ամենակարեւորը՝ մեր գլխից անպակաս լինի:

«Իրավունք»-ը եւս միանում է Մարիամ Ղազանչյանի եւ բոլոր պարոնյանցիների շնորհավորանքներին՝ մաղթելով Հակոբ Ղազանչյանին նորանոր ստեղծագործական վերելքներ, անսահման սեր ու ջերմություն հանդիսատեսի ու դերասանների կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

testՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված