Ցինիզմը եւ պոպուլիզմը չափ ու սահման չունի այս մարդկանց մոտ. ժողովրդի կամարտահայտությունը իրենց փոխելն է. Սրբազան
Ներքաղաքական
Մենք պետք է խոսենք իրենց փոփոխության մասին, որ Սահմանադրությունը մնա եւ երկիրը մնա: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ցինիզմը եւ պոպուլիզմը չափ ու սահման չունի այս մարդկանց մոտ, ժողովրդի կամարտահայտությունը իրենց փոխելն է, ոչ թե Սահմանադրությունը: Իրենց Հայաստանը ֆեսբուքի Հայաստանն է, կեղծ, իրենք իրական Հայաստանը կործանելու եզրին են»,-ասաց նա”
Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ հանդիպմանը, Բագրատ Սրբազանն ասաց, որ նրանք առաջարկներով են հանդես եկել, առաջիկա օրերին կրկին կհանդիպեն: Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների այցին Կիրանց, նա ասաց, թող ժողովրդին հանդիպեին, ոչ թե ծառ ու թփի հետ: