Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

ԵՎՐՈ-2024. Իսպանիան պայքարից դուրս թողեց Գերմանիայի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ
Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Իսպանիա հավաքականը պայքարից դուրս թողեց տանտերերին։

Իսպանիայի հավաքականը հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում՝ 2-1:

Իսպանիայի հավաքականը հանդիպման 8-րդ րոպեին  կորցրեց կիսապաշտպան Պեդրիին, որի նկատմամբ կանոնները կոպիտ խախտել էր Կրոսը, արդյունքում իսպանացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ստացավ փոխարինվեց, խաղադաշտ դուրս եկավ գերմանական «Լայպցիգի» վինգեր Դանի Օլմոն:

51-րդ րոպեին Օլմոն գրավեց  Մանուել Նոյերի դարպասը: 

Գերմանիայի հավաքականը 89-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Միթելշտադտ-Կիմիխ-Վիրց եռաքայլ կոմբինացիան գոլի վերածվեց: 

Լրացուցիչ ժամանակում` 119-րդ րոպեին Օլմոյի եզրից կատարած փոխանցումից հետո Միկել Մերինոն տուգանային հրապարակում գլխի հարվածով գնդակն ուղարկեց Նոյերի դարպասը՝ 2-1:

Այսպիսով, Գերմանիայի հավաքականը տնային Եվրո-ում պայքարն ավարտում է քառորդ եզրափակիչում: 

Իսպանացիներն էլ հուլիսի 9-ին Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում կհանդիպեն Պորտուգալիա - Ֆրանսիա զույգի հաղթողին:

Իսպանիա - Գերմանիա՝ 2-1 (տեսանյութ)

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ