Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Բայդենը հայտարարել է, որ ընտրություններից դուրս կգա միայն Ամենակարող Տիրոջ ուղիղ ցուցումով

Միջազգային

Բայդենը հայտարարել է, որ ընտրություններից դուրս կգա միայն Աստծո ուղիղ ցուցումով։

Եթե ​​համոզված լինեիք, որ չեք կարող հաղթել Թրամփին, կհրաժարվեի՞ք մրցավազքից հարցին պատասխանելով, Բայդենն ասել է. «Միայն թե Ամենակարող Տերը երկնքից իջնի և ասի, որ դա արեք, գուցե ես դա անեմ»։

Եվ սա չնայած այն բանին, որ դեմոկրատական շրջանակներում Թրամփի հետ մեծ աղմուկ հանած բանավեճից հետո իսկական խուճապ է տիրում: Ընդ որում, ըստ աղբյուրներից մեկի` «Այդ խուճապը Բայդենի հաղթելու շանսերը շատ ավելի է նվազեցրել, քան բուն բանավեճը: Ելլելով իրավիճակից, դեմոկրատ մի շարք խոշոր ֆինանսավորներ ընդհուպ սպառնացել են` մեկ ցենտ անգամ չեն տա, եթե Բայդենը մնա թեկնածու: Միայն թե նա, որ արդեն հաղթեկ է ներկուսակցական ընտրություններում, ոչ մի կերպ հրաժարական չի տալիս»:

Աղբյուրը հավաստիացնում է, որ այս հարցում մեծ դեր ունի Բայդենի ընտանիքը, որի որոշ անդամներ անմիջապես բանտ կգնան, եւ շատ երկար ժամկետներով, հենց այն պահին, երբ Բայդենը լքի նախագահական պոստը: Ուստի մինչեւ վերջի հնարավորությունը պայքարում են, նաեւ հասկանալով, որ մի շարք այլ դեմոկրատական լիդերներ, ովքեր ամենալուրջ խնդիրները կունենան, եթե Թրամփը գա իշխանության, իրենց հերթին ամեն կերպ կփորձեն մինչեւ վերջ պայքարել դեմոկրատ թեկնածուի օգտին: «Ու ստիպված կլինեն ամեն ինչ անել, եթե նույնիսկ այդ թեկնածուն Բայդենը լինի: Բայց արդյունքում, փոխանակ այս պահին թեժ ընտրապայքարի մեջ լինեն` ամեն մի քվեի համար, ներքին գզվրտոցներով են զբաղված կուսակցության թեկնածուի խնդրի շուրջ»,- ասում է աղբյուրը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ