Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

ԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ
 

Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը:

Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի ազգային թիմի նկատմամբ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան:

Էմբոլոն 75-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:  Ընդամենը 5 րոպե անց Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական  գնդակը հեռահար մրցակցի դարպասը: 

Լրացուցիչ ժամանակում գոլ չեղավ, դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Անգլիայի հավաքականն առավելության հասավ 5-3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հետխաղյա հարվածաշարում շվեյցարացիներից վրիպեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին:

Անգլիա - Շվեյցարիա՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 5-3) (տեսանյութ)

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ