ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ներկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. Գալուստյան

Տեսանյութեր

Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ գնահատմամբ՝ արդի ժամանակաշրջանում Հայաստանին նետվել են լուրջ մարտահրավերներ՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական բնագավառներում։ Դրանց ճիշտ եւ ժամանակին դիմակայելը գրավական է մեր պետականության հետագա գոյության համար։ Այս մասին նա նշեց կուսակցության 4-րդ համագումարի ժամանակ եւ շեշտեց, որ նշված խնդիրների համատեքստում իրենց ուրույն տեղն ունեն երկրի անվտանգությունն ապահովող գործառույթները, որոնց շարքում են՝ երկրի ռազմա-պաշտպանական, տնտեսական, հոգեւոր-մշակույթային, կիբեռնետիկ եւ տեղեկատվական անվտանգությանն ուղղված գործողությունները։

«Սկսած 2018 թվականից, իշխող կուսակցությունը ջանք չի խնայել պետության անվտանգային գոտին, ինչպես նաեւ ՀՀ շուրջ տարիներով ձեւավորված անվտանգային միջավայրը թուլացնելու ուղղությամբ։ Առաջին հարվածները հասցվել են բանակին եւ տնտեսությանը։ Այս ամենի արդյունքում մենք դիմավորեցինք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հրահրված պատերազմը բարոյալքված ու իշխանության էժանագին շահերին ծառայեցվող բանակով: Պատերազմական իրավիճակի կառավարման խայտառակ ձախողումը, դիլետանտիզմը, քաղաքական կարճատեսությունն ու Արցախը թշնամուն հանձնելու  միտումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի, հազարամյա հայկական տարածքների կորուստի և ցավալի պարտության։ Կնքելով Ադրբեջանի պայմաններով կապիտուլյացիան, իշխանությունը կատարեց իր ստանձնած բոլոր ապազգային պարտավորությունները, սակայն հետամուտ չեղավ, որպեսզի թշնամին եւս կատարի իր պարտավորությունները։ Դրա վառ հետեւանքն է նաեւ ներկա սահմանազատումը, որը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով։ Թե ինչպես է ապահովվելու մեր սահմանամերձ բնակչության անվտանգությունը թշնամու հետագա ոտնձգություններից, իշխող թեւը որեւէ կերպ չի մեկնաբանում», - ասաց նա։

Ըստ Միքայել Գալուստյանի, հերթական հարվածը մեր անվտանգությանը, դա իշխանական թեւի հայտարարությունն է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. «Գտնում եմ, որ նման հայտարարությունները ոչ միայն վնասում են մեր երկրի հեղինակությանը դաշնակից պետությունների աչքերում, այլ նաեւ կարող են հանգեցնել շատ լուրջ եւ անդառնալի հետեւանքների: Ռեֆորմիստների կուսակցությունը՝ հաշվի առնելով վերը նշվածը, իր քաղաքական գաղափարախոսության ենթատեքստում զգալի տեղ է հատկացնում պետական անվտանգության հարցերին։ Մասնավորապես՝ հնարավորին սեղմ ժամկետներում անհրաժեշտ է բարձրացնել բանակի մարտունակությունը, հետեւողականորեն զբաղվել զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով համալրելու հարցերով, լուրջ ուշադրություն դարձնել սպայական անձնակազմի պատրաստվածությանը, պայմանագրային ծառայության ներգրավել առողջ, ֆիզիկապես պարաստված եւ բարոյապես հասուն մարտիկների, արմատախիլ անել բանակից բոլոր անառողջ երևույթները, որոնք բացասաբար են անդրադառնում մարտական պատրաստվածության ու անձնակազմի բարոյահոգեբանական որակի վրա»։

Ռեֆորմիստներն անհրաժեշտ են համարում նաեւ բարձրացնել ազգային անվտանգության մարմինների ծառայության աշխատանքի էֆեկտիվությունը, լրջագույնս զբաղվելով այն հարցերով, որոնք խոչընդոտում են դրանց իրականացմանը։ Այս մասին նշեց Մ. Գալուստյանը եւ շեշտեց, որ ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության հենքի անսասանության գրավականն է. «Լրջագույն աշխատանք պետք է տարվի իրավապահ համակարգի ոլորտում, իշխանության գալու պարագայում մենք մեր ուրույն օգնությունն ենք ցուցաբերելու, որպեսզի նրանք հնարավորություն ունենան անկաշկանդ իրականացնելու Սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթները, միաժամանակ աչալուրջ հետեւելու ենք, որպեսզի լիարժեք պահպանվեն իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված սուբյեկտների սահմանադրական իրավունքները։ Սա է բարոյապես առողջ հասարակություն ստեղծելու միակ ուղին, ինչը պետականության անվտանգության թիվ մեկ գրավականն է։ Մեծ ուշադրություն է դարձվելու մեր արտաքին քաղաքականությունն իրականացնող սուբյեկտներին, որոնց օգնությամբ գործուն ջանքեր պետք է ներդրվեն՝ վերականգնելու համար բարիդրացիական հարաբերությունները մեր դաշնակից եւ բարեկամ երկրների հետ: Դիվանագիտական հետեւողական աշխատանք պետք է տարվի նաեւ միջազգային հարթակներում, նախ եւ առաջ վերականգնելու համար մեր պետության խեղված հեղինակությունը, այնուհետեւ առաջ տանելու համար այն խնդիրները, որոնցից կախված է մեր երկրի հետագա անվտանգությունն ու պետականության գոյությունն ընդհանրապես։ Որպեսզի չմանրանամ տարատեսակ հարցերի շուրջ, փորձեցի հակիրճ ներկայացնել անվտանգային հարցերով մեր քաղաքական դիրքորոշումը։ Մեր ծրագրերը շատ են, բայց դրանք իրականացնելու համար նախ եւ առաջ պետք է հասնել իշխանության կամ մաս կազմել։ Այնպես որ, առջեւում բոլորիս սպասվում է երկարատեւ ու բարդ աշխատանք, սակայն մենք պետք է անենք մեզնից կախված այն ամենն, ինչն ունակ ենք՝ մեր երկրին ծառայելու համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top