Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

Ավինյանի ու Անդրեասյանի բարձր հովանու ներքո Երեւանում է համաշխարհային համասեռամոլը

Մշակութային

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իր հին «խասյաթի» համաձայն՝ այս տարի եւս մի քիչ «փչացած է»: Փառատոնը, որը ֆինանսավորվում է Երեւանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ եւ նաեւ ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի «դիրիժորությամբ», այս տարի Երեւան է բերել  աշխարհահռչակ դերասան, կրկնակի օսկարակիր ՔԵՎԻՆ ՍՓԵՅՍԻՆ։ Ավելին՝ նա արդեն կինոյում ունեցած ավանդի համար՝ հենց փառատոնի բացման արարողության ժամանակ արժանացավ «Ոսկե ծիրանի» գլխավոր «Փարաջանովյան թալեր» մրցանակին: Շոյված էր նա, հուզված էր Սփեյսիի դերակատարմամբ ֆիլմերով տպավորված հանդիսատեսը: Մինչդեռ «մեդալի հակառակ կողմ»-ում խայտառակություն է եւ միջազգային սկանդալ:

Իրականում Քեւին Սփեյսին հայտնի է ոչ միայն իր դերասանական տաղանդով, այլ իր դեմ հարուցված աղմկոտ քրեական գործով՝ տասնյակ տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Դերասան Էնթընի Ռեփը 2017թ.-ին դիմել է իրավապահներին եւպատմել է, որ Քեւին Սփեյսին իր նկատմամբ սեռական ոտնձգություն է արել 1986թ, երբ ինքը 14 տարեկան էր, Սփեյսին՝ 26։ Եվս երեք հոգի հայց են ներկայացնում՝ պնդելով նույնը: Նա արդեն երկար տարիներ «պերսոնա նոն գրատա» է դարձել համաշխարհային կենեմատոգրաֆիայում։ Պատկերացնո՞ւմ եք, մի շարք հայրենասեր հայեր այսօր չեն կարողանում մուտք գործել Հայաստան, որոնց հայրենի երկիրը «պերսոնա նոն գրատա» է հռչակել, բայց ամերիկացի համաշխարհային համասեռամոլի առաջ կանաչ լույս է վառել օրվա իշխանությունը: Ո՛չ, ո՛չ, ամենեւին էլ վիրավորանք չկա, Սփեյսիի նույնասեռական կողմնորոշման մասին ամբողջ համաշխարհային մամուլում է թնդում: Բայց, հատկանշական է այն, որ սա շրջանցելով՝ փառատոնի ղեկավարությունն ու արեւմտամետ ՀԿ-ները՝ փորձում են թեման կենտրոնացնել միայն քրեական գործի վրա, որով 2023 թվականին Սփեյսին արդարացվել է:

«Զարմանալի է, որ շատերը դատարանի արդարացման վճիռները հիմք ընդունելով՝ որեւէ խնդիր չեն տեսնում Քեվին Սփեյսիին Հայաստան բերելու հարցում: Հիշեցնեմ, որ նման մեղադրանքներից շատերում մեղադրյալը որոշ գումարներ տալով՝ հասնում է արդարացման, քանի որ նման մեղադրանքի ապացուցումը, հատկապես եթե դրանից երկար տարիներ են անցնում գրեթե անհնարին է: Այդուհանդերձ, դատական գործերից մեկը դեռ ընթացքի մեջ է: Բացի այդ Քեվին Սփեյսին վերջին հարցազրույցում մասամբ ընդունել է «չափն անցկացնելու» հարցում իր մեղքը: Նաեւ ինձ համար անհասկանալի է թվում ոմանց պահվածքն առ այն, որ եթե լարաահարոնյանների նմանների գլխավորած ՀԿ-ները դեմ եմ Քեւին Սփեյսիի երեւանյան այցին, մենք մեխանիկորեն պիտի կողմ լինենք դրան: Այս ամենը մի կողմ թողած՝ ինձ ավելի կարեւոր մի հարց է հետաքրքրում՝ այդ ինչպե՞ս է լինում, որ կինոաշխարհի հարյուրավոր հայտնի դեմքերի միջից մեր «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչների ընտրությունը կանգ է առնում հենց Քեվին Սփեյսիի վրա, որի շուրջ սկանդալներն ամեն դեպքում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ: Արդյո՞ք, ինչպես միշտ, փողն է հիմնական որոշում կայացնողը», - ընդգծում է ամերիկաբնակ իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Ըստ Ռ. Մարգարյանի, այս պահին սկանդալներից ու անհարկի խոսակցություններից հեռու մնալու համար աշխարհի հեղինակավոր կինոփառատոնները միլիոնների դիմաց էլ պատրաստ չէին լինի Սփեյսիի դիմաց կարմիր գորգ փռել, մինչդեռ Հայաստանում այդ գործը կարելի է գլուխ բերել մի քանի տասնյակ հազարներով:

Ինչեւէ, վերադառնանք իրավաբանի կարեւոր դիտարկմանը, թե ինչ «մոծակ է կծել» «Կանանց ռեսուրային կենտրոնի» համահիմնադիր ԼԱՐԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ, որ օրերս տեղի ունեցած Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ կարծիք հայտնեց, թե Սփեյսիին հրավիրելով՝ քաջալերում ենք բռնարարներին մեր երկրում: Թերեւս Լ. Ահարանյանի եւ իր գործընկեր ՀԿ-ների բողոքների գլխավոր նպատակն էլ հենց դա էր, որ իրենք քննադատում են Սփեյսիի բռնարարությունը՝ շղարշելով նրա համասեռամոլ լինելու փաստը, ինչը կարող էր հանրության լայն ու բացասական արձագանքին արժանանալ: Այլապես տարօրինակ է, թե ո՞ւմ վրա է մունաթ գալիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Ահարանյանը, երբ այս խայտառակությունը տեղի է ունենում հենց իշխանության բարձր հովանու ներքո:

Ի դեպ, հետաքրքիր է՝ այս ամենի վերաբերյալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը վերանվանվել է «Սրբազան պայքար», որեւէ ասելիք չունի՞, թե՞ ԼԳԲՏ շքերթի փորձի պես՝ էլի ասելու են՝ ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել: Բայց չէ՞ որ ինչպես Բագրատ սրբազանն է ասում. «Շարժման բովանակությունը, էությունը, հիմքը, ծնունդն ու ծագումը խորը հոգեւոր-բարոյագիտական են՝ հիմնված արժեքների վրա»:

Իսկ ո՞րն է փառատոնի ղեկավարության դիրքորոշումը՝ վերոնշյալի մասին. «Ոսկե ծիրանի» տնօրեն, գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ասում է, որ հարգում է բոլոր քննադատությունները, ինքն էլ է դատապարտում բռնությունը, սակայն այս պատմության մեջ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ. «Տուրքը տրվում է ոչ թե իր մարդ տեսակին, ինչպես եւ չի տրվում ոչ մի ուրիշի մարդ տեսակին, այլ իր մասնագիտական գործունեությանը»: Փաստորեն, այս տրամաբանությամբ՝ ամեն մի մանկապիղծ կարող է արժանանալ «Փարաջանովյան թալեր»-ի, միայն թե մի քիչ հայտնի, մի քիչ էլ տաղանդավոր լինի: Ուշագրավ է այն, որ Ավետիսյանի մոտեցումը չեն կիսում անգամ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ նախատեսված հանդիպումը Քեւին Սփեյսիի հետ չեղարկվել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված