ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ում գլխին կընկնեն կտրված ծառի խնձորները. Գառնիի սկանդալի հետքերով

Թեմա

Վերջերս  հայկական սոցիալական ցանցերում եւ լրատվական դաշտում անասելի աղմուկ բարձրացավ  խնձորի ծառերի  հատման կապակցությամբ: Ինչ-որ մարդիկ  հուզումնալից կերպով նշում էին, որ «միայն թուրքը կարող էր դա անել»: Ոմանք հասան նույնիսկ անձնական վիրավորանքների ու սպառնալիքների: Այն ինչ սեփականատերը իր սեփական տարածքում  հատել էր իր սեփական ծառերը եւ որեւէ հակաօրինական  բան այդտեղ չկա: Ինչպես ցանկացած մարդ իր սեփական տարածքում  կարող է հատել ծառ կամ իր բնակարանում  փոխել կահույքը:

Ինչեւէ, վերը նշված առաջին հայացքից սկանդալային, իսկ իրականում իր իսկ սեփականության նկատմամբ սեփականատիրոջ իրավունքի ոտնահարման դրվագը այլեւս տեղափոխվել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան: Եվ առավել զավեշտալի դրվագներին, փաստորեն դեռ պետք է դատարանում ականատես լինեինք: Մասնավորապես, նիստ նախագահող դատավոր` Կարաքեհյանը հայցվոր կողմի հետ ուղիղ կես ժամ համաձայնեցնում էր տեսալուսանկարահանումը կարող ենք իրականացնել, թե ոչ, բայց կոս ժամանոց բանակցությունը արդյունք չտալով, որոշվեց, որ կարող ենք տեսալուսանկարահել, բացառությամբ հայցվոր կողմի ներկայացուցչին: Բայց հետաքրքիրը բացահայտումը դեռ առջեւում էր, երբ պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Գեղամ Մարգարյանը դատարանի շուշադրությունը հրավիրեց դատական ակտում տեղ գտած սխալների վրա` առաջարկելով հայցվոր կողմի կամ դատարանի նխաձեռնությամբ շտկելը սխալները: Հատկանշական է, որ այդ կարեւորագույն փաստը չէր նկատել հայցվոր կողմը, իսկ դատարանը ընդունեց այն, որպես դատավարական վրիպակը եւ միայն պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներից, հետո որոշեց այն ընդունել, որպես ի գիտություն եւ կատարել դատական ակտում համապատասխան փոփոխություններ:

Այսքանից հետո մեզ մնում է հուսալ, որ տվյալ դատավորը դատական ակտ կայացնելիս եւս իրականությունը չի շփոթի մտացածին վրիպակների հետ եւ կկայացնի իսկապես արդարացի դատական ակտ:

Իսկ, թե ինչն էր վեճը ԶԼՄ-ների միջոցով հանրայնացրած հայցվոր կողմի նիստ տեսաձայնագրելու դեմ լինելու պատճառը այդպես էլ մնաց անհայտ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ