Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲՈՐԻՍ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ ՆՇԱՆՎԵԼ Է

Հասարակություն

Օրերս, մարզական սամբոյի մեծակասակների Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից ԲՈՐԻՍ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ նշանվել է։ Այս ուրախալի լուրի առթիվ էլ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Բորիսի հետ։ Առաջինը նա մեզ հետ կիսվեց իր կյանքում կատարված այս փոփոխության, ուրախալի իրադարձության առթիվ։

- Ողջույն, Բորիս։ Շնորհավորում ենք նշանադրության առթիվ, ծով երջանկություն, հավերժական միություն մաղթում Ձեզ։

-Շատ շնորհակալ եմ։ Ընտրյալս Ջուլյա Բաղդասարյանն է, ծնունդով Երևանից է։Մեր նշանադրությունը կայացավ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Սուրբ Երրորդություն» եկեղեցում։

- Արդյոք նա ևս կապ ունի սպորտի հետ, թե այլ մասնագետ է։

- Իհարկե, նա էլ է սպորտով զբաղվում, սամբոյով է պարապում, բայց սիրողական։ Բացի սպորտից, նա որպես մասնագետ կառավարիչ է։ Հետաքրքիր է, թե ինչպես եք ծանոթացել։

- Անցած տարի Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան Մարզահամերգային համալիրում կայացած Սամբոյի Աշխարհի առաջնության ժամանակ ենք ծանոթացել։

- Շնորհակալություն, Բորիս, մեզ հետ բացառիկ զրույցի, առաջինը մեզ հետ կիսվելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ