6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Փաշինյանի աթոռը ճոճվում է, ԱԽՔ-ի բախտը` բացվում

Վերլուծություն

Մինչ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե իր իշխանությանն այլեւս վտանգ չի սպառնում, որովհետեւ կարողացավ մեկ` ռուսներին, մեկ` եվրոպացիներին «բշտելով»` հավասարակշռել արտաքին քաղաքականությունն ու երկու կողմի մոտ էլ լավամարդ դուրս գալ, կրկին «դամոկլյան սրի պես» գլխին կախվում է իրեն այլ ՔՊ-ականով փոխելու ամերիկյան օրակարգը: Իսկ մրցակցությունն այլեւս անթաքույց երկուսի միջեւ է` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյա՞ն, թե՞ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան: Ընդ որում` երկուսն էլ, հենց կանաչ լույս վառվեց, պատրաստ են անցնել Նիկոլի վրայով: Բայց ի տարբերություն Ալեն Սիմոնյանի` ԱԽՔ-ն իր սորոսական շրջապատով ավելի մեծ շանսեր ունի: Այսպիսով` հիմա էլ Արմեն Գրիգորյանի ձեռքն է սեղմել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը: Իհարկե, պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի արտառոց բան չկա, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանից բացի` Սամանթա Փաուերը ԱԽՔ-ին է ժպտացել, պատահական չէ:

USAID-Ի ՍԱՄԱՆԹԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ Է «ՋՐԻ ՃԱՄՓԱ»

Ի դեպ, Սամանթա Փաուերի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին: Փաշինյանը ողջունել է ինչ-ինչ ծառայությունների համար ամերիկյան փողեր երկիր բերող USAID–ի ներկայացուցչին եւ ընդգծել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության կարեւորությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետեւողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ: Սամանթա Փաուերն էլ իր հերթին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարեւորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ եւ պատրաստ է հետեւողականորեն աջակցություն ցուցաբերելու ՀՀ Կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ: Ինչ խոսք, կարելի էր այստեղ նույնիսկ հուզվել, եթե սա լիներ իրականությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ էր Սամանթա Փաուերն այցելել Հայաստան, որից հետո «Colonelcassad» տելեգրամյան ալիքը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր. «2023 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպում ունեցավ գործակալության երեւանյան ներկայացուցչության ղեկավարության հետ, որտեղ նա նշեց տեղեկատվական ոլորտում ձեռք բերված հաջողությունները հակառուսական տրամադրություններ խթանման գործում` ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում։ Փաուերը կարգադրել է կանգ չառնել եւ մեծացնել ճնշումը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ կապված ռազմական եւ տնտեսական ասոցիացիաների վարկաբեկման միջոցով (ՀԱՊԿ, ԵԱՏՄ): Այս առումով ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել փոխգործակցություն Ղազախստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում տեղակայված ԱՄՆ ՄԶԳ մասնաճյուղերի հետ հակառուսական տեղեկատվական եւ քարոզչական արշավի հարցերի շուրջ։ Սամանտա Փաուերի խոսքով՝ հակառուսական օրակարգը բարենպաստ տեղեկատվական դաշտ կստեղծի մինչեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կենտրոնական Ասիա ժամանելը՝ C5+1 ձևաչափով տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ հանդիպելու համար, որտեղ նախատեսվում է. քննարկել անվտանգության հարցերը, երկրների միջեւ առկա տարածքային պահանջների խաղաղ կարգավորումը, ինչպես նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների արդյունահանման ոլորտում խոշոր տնտեսական նախագծերի իրականացումը»:

«ԺԻՆԳՅԱԼՈՎ ՀԱՑ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հիշեցնենք, որ այն ժամանակ նաեւ լուրեր տարածվեցին, թե 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը, աշխատանքային հանդիպում ունենալով ԱՄՆ ՄԶԳ տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցների հետ, լսել է ներկայացուցչության աշխատանքի արդյունքները Սամանտա Փաուերի առաջադրած խնդիրների իրականացման հարցում։ Դեսպանը բարձր է գնահատել գործակալության աշխատակիցներին հանրապետությունում հակառուսական տեղեկատվական օրակարգի ձեւավորման գործում արդյունավետ աշխատանքի համար, սակայն հավելել է, որ տեղեկատվական դաշտում աշխատելուց բացի, անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը «տեղում»։ Նա պահանջել է աշխատանք կազմակերպել Արցախից փախստականների հետ՝ ասելով, որ Հայաստան ժամանած փախստականների 60 տոկոսը չեզոք է Ռուսաստանի նկատմամբ, եւ կատարվածի համար մեղադրում են վարչապետ Փաշինյանին։ Սա չպետք է տեղի ունենա: Ասում էին, թե դեսպանը հայտարարել է, որ որքան հնարավոր է շուտ անհրաժեշտ է օգտագործել USAID-ի հայաստանյան մասնաճյուղի բոլոր հնարավորությունները չեզոք մտածողությամբ փախստականների հետ աշխատելու համար՝ նրանց մեջ հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար: Քուինը հատուկ ուշադրություն էր հրավիրել տեղահանված երեխաների եւ դեռահասների հետ կապված այս աշխատանքի անհրաժեշտության վրա:

Ահա, թե ինչու Սամանթան, գալով Հայաստան, նետվեց արցախցի կանանց հետ «ժինգյալով հաց» պատրաստելու, ահա թե ինչու արցախյան սորոսականության եւ հակառուսականության հետ ասոցացվող կարկառուն դեմքերից Արթուր Օսիպյանը, որը հիմա էլ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ է ներկայանում, շտապեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ` իբրեւ պահանջատիրական ցույց իրականացնելու: Նրան միացավ ո՛չ ավել, ո՛չ պակաս Սորոսի հիմնադրամից սնվող «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը: Ընդ որում` իրենց ցույցը նրանք փաթեթավորել էին արցախցիների ցավոտ թեմաներով, բայց բուն էության մեջ խնդիրը հետեւյալն էր, որ Արթուր Օսիպյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեր. «Մինչեւ արցախցիներին վտարանդի դարձնելը, մենք այնտեղից էլ ասում էինք, որ Հայաստանի կառավարությունը պետք է ուլտիմատում դնի ՌԴ-ի դեմ ու ասի՝ եթե դու նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններդ չես կատարում, ուրեմն` 102-րդ բազան էլ վերցնելու ես, ստեղից…»: Երբեւէ տեսե՞լ եք, որեւէ հայրենասեր արցախցի կանգնի ասի` Արցախը կորցրել ենք, ռուսական ռազմաբազան էլ Հայաստանից հանեք, թող Հայաստանն էլ կործանվի: Այո՛, չեք էլ տեսնի, բայց արթուրօսիպյանները հանուն նրա, որ սամանթաներն ունենան «լավ երեկո», պատրաստ են անգամ դրան:

ՈՎՔԵՐ ԷԻՆ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՄԱՑ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

Բայց սա դեռ ամենը չէ: Լրատվամիջոցներից մեկի հարցին, որ եթե Հայաստանը ուլտիմատում դներ ՌԴ-ի առաջ, ի՞նչ արձագանք կլիներ Ռուսաստանից, Արթուր Օսիպյանն ասել է. «Երբ Արցախից տեղահանում էին, այդ ժամանակ հակառուսական տրամադրությունները չափից բարձր էին, ու եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը դուրս գար ու հայտարարեր, որ 102-րդ ռազմաբազան հանի ստեղից…., մեծ աջակցություն էր ստանալու ժողովրդի կողմից: Իսկ երբ իշխանությանը աջակցում է ամբողջ ազգը, որեւիցե արտաքին քաղաքականություն, գերտերություն կամ նույն Կրեմլը ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ»: Եվ այստեղ զավեշտն այն է, որ այդ հակառուսական տրամադրություններ հրահրողը հենց ինքն էր` նույն Արթուր Օսիպյանը, որն Արցախի համար ամենավտանգավոր պահին սադրանքներ էր կազմակերպում ակցիա-քայլերթեր` ընդդեմ ռուս խաղաղապահների: Դեռ այն ժամանակ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն ահազանգում էր. «Համացանցում գնալով ավելանում են վիդեոներ, որտեղ արցախցիները, գտնվելով կամ չգտնվելով Արթուր Օսիպյան & co ազդեցության տակ, կոչ են անում ռուս խաղաղապահներին դուրս գալ Արցախից՝ նրանց անգամ որակելով իբրեւ օկուպանտ ուժեր։ Կարծում եմ՝ ժամանակն է բավարարել այդ պահանջը, դուրս բերել խաղաղապահներին եւ հնարավորություն տալ օսիպյաններին հաղթական հարվածներով բացել Լաչինի միջանցքը, վերականգնել Թարթառ գետի հունը, Արցախը դարձնել բարգավաճ եւ անվտանգ։ Սա հրաշալի միջոց կլինի նաեւ, ի վերջո, ստեղծելու հորիզոնական կապ Արցախի եւ Բաքվի միջեւ, դադարեցնել պայքարի իմիտացիան, ինչպես ասում է գեներալ Բաբայանը եւ ընտրել պայծառ ապագա։ Իսկ եթե համաձայն չեք իմ այս գրառման հետ, սիրելի արցախցիներ, ուրեմն՝ ինքներդ Օսիպյան & co խմբակին ուղղակի դուրս շպրտեք Արցախից։ Եթե, իհարկե, կա նման ցանկություն»: Բայց այդ ցանկությունը, ցավոք, չեղավ, արդյունքում Արթուր Օսիպյանը հիմա էլ նույն վտանգավոր խաղը Հայաստանում է տանում: Ավելին` նրա թիմակիցներն են այնպիսիք, ինչպիսին հայտնի հակաեկեղեցական Թամելա Արզումանյանն է: Այո՛, նա ով ամուսնու հետ դիմում էր Ալիեւին` Բաքու տեղափոխվելու խնդրանքով, իսկ հիմա ահա արցախցու դեր ստանձնած ակցիաների է մասնակցում Օսիպյանի հետ եւ անգամ դառնում ընդդիմադիր լրատվամիջոցների հերոսուհին` որպես ակցիայից բանախոս արցախցի կին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top