Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

ԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն(տեսանյութ)

Սպորտ

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը պատմության մեջ ռեկորդային՝ չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Գերմանիայում ավարտված Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակիչում իսպանացիները 2-1 հաշվով հաղթեցին Անգլիայի հավաքականին։

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0-0 հաշվով։ 

47-րդ րոպեին Լամին Յամալի`  հարձակման աջ եզրով անցումից ու փոխանցումից հետո աչքի ընկավ Նիկո Ուիլյամսը՝ առաջ մղելով իսպանացիներին։

73-րդ րոպեին անգլիացիները Քոուլ Պալմերի ջանքերով կարողացան խփել պատասխան գոլը։

86-րդ րոպեին հարձակվող Միկել Օյարսաբալը եզրափակելով Մարկ Կուկուրելյայի փոխանցումը, խփեց Իսպանիայի հավաքականի չեմպիոնական գոլը։  րոպեին:

Իսպանիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոն դարձել էր նաև 1964, 2008, 2012 թվականներին ու բացարձակ ռեկորդակիր դարձավ եվրոպական տիտղոսների ցուցանիշով՝ գերազանցելով Գերմանիային, որը 3 անգամ է հաղթել Հին աշխարհամասի առաջնությունում: Իտալիան ու Ֆրանսիան ունեն 2-ական տիտղոս:

 

Իսպանիա - Անգլիա` 2-1 (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ