Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

ԵՎՐՈ-2024. Ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուները

Սպորտ

Գերմանիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակիչից հետո հայտնի դարձան առաջնության լավագույնները:

Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց չեմպիոնի տիտղոսը նվաճած Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին: 

Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Լամին Յամալը: Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողը 6 խաղում դարձել էր 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իսպանիայի հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը, որը բացել էր հանդիպման հաշիվը:

Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը բաժանեց 6 ֆուտբոլիստ: 3-ական գոլ խփեցին անգլիացի Հարի Քեյնը, իսպանացի Դանի Օլմոն, նիդերլանդցի Կոդի Կապկոն, գերմանացի Ջամալ Մուսիալան, վրացի Ժորժ Միկաուտաձեն ու սլովակ Իվրան Շրանցը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ