Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

Արգենտինայի հավաքականը նվաճեց Ամերիկայի գավաթը (տեսանյութ)

Սպորտ

2024 թվականի Ամերիկայի գավաթի եզրափակիչի շրջանակներում հանդիպեցին Արգենտինայի և Կոլումբիայի ազգային հավաքականները։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։

Հանդիպման 112-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը բացել է խաղի հաշիվը։ Այս գոլը նրա համար հինգերորդն էր Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունում: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է արգենտինացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Այսպիսով, Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Ամերիկայի գավաթը։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին փոխարինվել էր խաղի 65-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականի խաղացող Լուիս Դիասի հետ բախման հետևանքով վնասվածք ստանալուց հետո և չէր կարողացել զսպել արցունքները:

 

Արգենտինա - Կոլումբիա` 1-0 (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ