«Փաստ». Ինչո՞ւ են որոշել ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն: Հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը: Ըստ շրջանառվող խոսակցությունների, այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից:
Հիշեցնենք, որ «Քվանտը» Հայաստանի առաջին մասնավոր դպրոցն է, և վերջին 30 տարին միջազգային դպրոցական օլիմպիադաներից բերված մեդալների 67 տոկոսը Հայաստան են բերել «Քվանտի» աշակերտները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
