Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը

Հայաստանը ոչնչացնելու մեխանիկան հեծանվացավի ֆոնին

Վերլուծություն

Մինչ ամբողջ աշխարհում իրավիճակը եռում է, տեղի են ունենում լրջագույն քաղաքական գործընթացներ, եւ միջազգային հանրությունը շունչը պահած կանխատեսումներ է անում աշնանը սպասվելիք նոր մարտահրավերների վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը գտել է իր «պարապ վախտի խաղալիքը»: Մանուկ տարիքում հեծանիվ չունեցածի սինդրոմով նա հիմա էլ հեծանիվ քշողի համբավ է փորձում ձեռք բերել: Անգամ Բեռլինում է հեծանիվ քշում: Եվ եթե սա, ուղղակի, ավելի լուրջ խնդիրներից շեղող մեխանիզմ է, ապա, ցավոք, նրա մոտ հաջողվում է: Օրինակ, մինչեւ հիմա մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը` ասելով. «Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես»: Այս արտահայտության վերաբերյալ պրոկտոլոգներն ունեն իրենց վարկածը, իսկ քաղաքական միտքն ուղղակի լռում է` որեւէ կերպ չտեղավորելով ասվածը որոշակի քաղաքական կոնտեքստի մեջ: Բանը նույնիսկ հասել է նրան, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ արված իր ուղերձում ասում էր. «Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը եւ կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում», ապա հիմա նա նույն ինտուզիազմով միայն շեշտում է. «Հեծանիվը կյանք է, կեցցե՛ հեծանիվը»: Եվ, իրոք, «կեցցե՛ հեծանիվը», որովհետեւ Փաշինյանին հաջողվել է քաղաքական դիսկուրսը իջեցնել այն մակարդակի, որ հեծանիվից ակտիվորեն խոսում են նաեւ օպոնենտները: Իր հավաք-հանդիպումների ժամանակ հեծանիվն է դարձել իշխանությանն ուղղված Բագրատ սրբազանի քննադատության թիվ մեկ թեման: Նա մեկ անդրադառնալով Նիկոլ-Աննա զույգին` հայտարարում է, թե` «Ամուսիններով խառնված են իրար, դրա համար զոռով հանում ուղարկում են հեծանիվ քշելու, զոռով ուղարկում են մարզեր` շրջագայությունների: Էդ զոռող աղջկան էլ եմ ճանաչում, մոտիկից եմ ճանաչում, ցավոք սրտի»: Մի ուրիշ դեպքում` հպարտանում` ասելով, «Էնքան ասացինք՝ հեծանիվ չի քշում, մարդը գնաց, հեծանիվ քշելու»: Սա է թերեւս Բագրատ սրբազանի շարժման միակ շոշափելի հաջողությունը: Ու այսպես նա համարում է, որ պայքարն է նեռի եւ սատանայի դեմ, որը, ըստ իրեն, «մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում» կամ էլ` հեծանիվ է քշում: Իհարկե, Նիկոլի հեծանվացավը կարող է առաջին հայացքից նաեւ զավեշտալի թվալ, բայց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղեւոնդյանը տեղին դիտարկում է անում. «Ասում եմ` Նիկոլի հեծանիվ քշելու վրա խնդալով` ինքներս մի քանի ամսից հեծանիվ քշելով չարտագաղթենք, ասենք, Գելենջիկ կամ Կրասնոդար...»:

«ՄԻՏՔԸ Ո՞ՐՆ Է ՆԻԿՈԼԻՆ ՓՈԽԵԼ ՊՈՂՈՍՈՎ ԿԱՄ ԿԻՐԱԿՈՍՈՎ»

Ի վերջո, այս ողբերգական իրավիճակում, այլեւս ինչ հույսեր կարելի է կապել Բագրատ սրբազանի շարժման հետ, երբ մայիսյան պայքարը վստահեցնում էին, թե չի դառնալու հունիս, բայց արդեն հուլիսն ենք ամփոփոխում, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն «Իրավունք TV»-ի տաղավարում նշել է կարեւորի մասին. «Իրական ընդդիմությունը պետք է ունենա աշխարհաքաղաքական հակառակ հայացք Նիկոլի վարած քաղաքականության նկատմամբ: Բոլորս գիտենք, որ Նիկոլն Արեւմուտքի դրածոն է, ծառայում է նրանց եւ ամեն ինչ անում է Ռուսաստանից տարանջատվելու համար: Եթե փողոցում կանգնած մարդը, որը ինչ-ինչ պատճառներով Նիկոլին չի սիրում, գալու է եւ շարունակելու է նրա քաղաքականությունը, ապա միտքը ո՞րն է Նիկոլին փոխել Պողոսով կամ Կիրակոսով: Այս դեպքում` ամերիկացիները Նիկոլին ասում են` փողոցում կանգնած մարդկանց պահանջը միայն քո հրաժարականն է: Իրենց պահանջը քաղաքական վեկտոր փոխելը չէ: Այսինքն` պարզապես, դրսում կանգնած մարդկանցով շանտաժի են ենթարկում. որ Նիկոլն ավելի արագ, իրենց տեսակետից ավելի արդյունավետ կատարի իրենց իսկ պահանջները: Միակ տարբերակը, որպեսզի Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումն ունենա հաջողություն, այն է, որ նա պետք է հռչակի իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, որն ընդդեմ է Նիկոլի գործողություններին»:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է երկիրը տանելու համար դեպի Եվրամիություն, Թուրքիա եւ Միացյալ Նահանգներ, հետեւապես ստացվում է, որ Բագրատ սրբազանի շարժումը պետք է ասի` ո՛չ Թուրքիա, ո՛չ Միացյալ Նահանգներ, ո՛չ Եվրամիություն, այլ մենք գնում ենք դեպի Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, դեպի ԲՐԻՔՍ եւ ՇՕՍ: Սա է ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհի ճարտարապետության օրվա հրամայականը, ինչը, ըստ Հ. Բաբուխանյանի, թույլ կտա հավատալ հանրությանն այդ շարժմանը եւ կարող է ունենալ հաջողություն:

«ՆԻԿՈԼԻ ԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՂԵՂԸ ՍՏԵՐԻԼԻԶԱՑՆԵԼՆ Է»

Իսկ ի՞նչ կլինի, եթե Նիկոլով կամ Պետրոսով ու Կիրակոսով, այդուհանդերձ, Հայաստանը գնա Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, ինչպես հիմա է ճամփա ընկել: Ակնհայտ է, որ Եվրամիությունում Հայաստանում ոչ ոք չի սպասում, սա գիտակցում է անգամ Նիկոլ Փաշինյանը: Լավագույն դեպքում` Հայաստանը կարող է հայտնվել Եվրամիության դռան տակ, գոյատեւել եվրախաբկանքով` Թուրքիայի ենթակայության տակ: Այս մասին զգուշացնում է Հայկ Բաբուխանյանն ու ընդգծում. «Այս ճանապարհը կործանարար է, որը դնելու է երկիրը Թուրքիայի ենթակայության տակ, եւ 20 տարի հետո այստեղ կփոխվի դեմոգրաֆիան: Այսօր արդեն հնդիկները, պակիստանցիները մեր երկրում կազմում են բավականին երեւացող թվաքանակ, իսկ հայերը պակասում են, փախնում են երկրից: Այս ամենի հետեւանքով միգրանտները գնալով ավելանալու են, ավելին` Ադրբեջանը պլանավորում է 300 հազար ադրբեջանցի բնակեցնել Հայաստանում, ինչպես իրենք են ասում` «վերաբնակեցնել»: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի Հայաստանի հետ»:

Ամենապարզ հաշվարկներով` այս դեպքում 10 տարի հետո այդ 300 հազար ադրբեջանցին կդառնա 600-700 հազար, իսկ հայերը կսկսեն էլ ավելի արագ փախչել Հայաստանից` Մոսկվայից մինչեւ Գլենդել, Մեքսիկայի սահմանից մինչեւ Ղրղզստան: Ահա, թե ինչպիսին է լինելու Նիկոլի օրոք Հայաստանի պատմությունը: Չէ որ կառավարության նիստում հայտարարվեց, որ հետայսու դպրոցներում չի դասավանդվի «Հայոց պատմություն», այլ կլինի «Հայաստանի պատմություն»:

Անդրադառնալով Հայոց պատմությանը` Հայկ Բաբուխանյանն ընդգծում է, որ վերջին 200 տարվա ընթացքում Ռուսաստանի շնորհիվ եւ օգնությամբ հայ ազգի, հայ պետականության, հայ սուբյեկտայնության, հայ մշակույթի վերականգնան տարիներ են եղել. «200 տարի առաջ մենք ունեինք շատ տխուր եւ ամոթալի իրավիճակ, որից հետո, ըստ էության, կործանված ազգից` վերականգվեցինք եւ հասանք նրան, որ ունենք պետականություն, պետական ինստիտուտներ: Իսկ Նիկոլն ուզում է այդ պատմությունը ջնջել: Նրա խնդիրը հետեւյալն է` հայ ժողովրդի ուղեղը ստերիլիզացնել, որպեսզի չունենա հիշողություն, չունենա ազգային մտածելակերպ, ազգային պատկերացում, ազգային երազանք եւ սարքել մանկուրտների ինչ-որ անուղեղ, աներազանք մի մարդկային զանգված, որը կամաց-կամաց կխառնվի ադրբեջանցիների, պարսիկների, հնդիկների հետ: Էլի անունը կլինի  Հայաստան, բայց այդ Հայաստանի պատմության մեջ կգրվի` այսինչ թվականին եղավ մեծ իրադարձություն, եւ 300 հազար ադրբեջանցիներ եկան եւ գրկախառնվեցին հայերի հետ, որովհետեւ խաղաղություն տեղի ունեցավ, եւ սկսեց ծնվել հայ-ադրբեջանական նոր սերունդ: Իսկ հետո քիչ-քիչ Հայաստանը դարձավ զուտ ադրբեջանական տարածք»:

Ինչ խոսք, հիմա շատերը կասեն` Աստված մի արասցե, բայց չէ որ պատմությունը կրկնվելու վատ սովորություն ունի: Կարծում եք` 1915 թվականին նույն իրավիճակը չէ՞ր: Հիշեք, թուրքերի հետ ձուլված համշենահայերին, ովքեր գենով հայ են, բայց կրոնով, ինքնագիտակցությամբ, լեզվամտածողությամբ` այլ են: Սա է Հայաստանը ոչնչացնելու այսօրվա մեխանիկան, որն օր առաջ չգիտակցելու դեպքում մեզ սպասում է ուծացում ու վերացում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top